Հայաստանում ևս մեկ ամսով կերկարաձգվի արտակարգ դրությունը
Օգոստոսի 6-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 233-ով և դարձել 39 819:
Մահացել է ևս 2 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 772-ի։
Առողջացել է ևս 706 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 31 556։
Շարունաում են բուոժում ստանալ 7263 պացիենտ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 171 600 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 588:
● Ինչո՞ւ Հայաստանում մարդիկ չեն պայքարում իրենց աշխատանքային իրավունքների համար
● Հայաստանը չի բացի սահմանները մինչև զբոսաշրջային սեզոնի ավարտը
Պարետատունը որոշել է ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրությունը՝ մեղմացնելով սահմանափակումները։ Այդ մասին օգոստոսի 5-ին պարետատան նիստից հետո հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը․
«Օգոստոսի 12-ին արդեն վերջնական ամբողջական լուծումները՝ և ոլորտային վերաբացումների հետ կապված, և հանրային միջոցառումների հետ կապված, և հանրահավաքների հետ կապված, և օտարերկյա քաղաքացիների մուտքի հետ կապված, և մեր քաղաքացիների, ովքեր պետք է մեկնեն արտագնա աշխատանքի, նրանց խնդիրների հետ կապված, կարծում եմ` մենք բոլոր լուծումներն արդեն կհայտարարենք»: