Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 9-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
Ջաբրայիլի և Հադրութի գրավման մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը․ Հայաստանի ՊՆ
Արծրուն Հովհաննիսյանն ավանդական երեկոյան ճեպազրույցի ժամանակ ճակատում տիրող իրավիճակի մասին հայտարարել է․
«Երբ Իլհամ Ալիևն ինը բնակավայրերը գրավելու մասին հայտարարություն արեց, անձամբ ես Հադրութում էի։ Ադրբեջանի գերագույն ղեկավարությանն, ըստ ամենայնի, չեն զեկուցում ճակատում կրած անհաջողությունների մասին։ Չեմ բացառում, որ Իլհամ Ալիևը ծուղակում է և Ղարաբաղում տիրող իրական իրավիճակի մասին պատկերացում չունի»։
Ադրբեջանի նախագահը մի քանի ժամ առաջ հայտարարել է, որ «ադրբեջանական բանակն օկուպացիայից ազատագրել է» Հադրութ քաղաքն ու մի քանի այլ բնակավայրեր։
Ըստ Հովհաննիսյանի՝ Հայաստանի Զինված ուժերը կարողացել են բեկում մտցնել և կասեցնել ադրբեջանական կողմի հարձակողական գործողությունը, որը սկսվել է սեպտեմբերի 27-ին։
-
31 մարդ է զոհվել, 168-ը վիրավորվել է․ նոր տվյալներ Ադրբեջանի կորուստների մասին
«Հայաստանի զինված ուժերի կողմից ծանր հրետանային կայաններից և հրթիռային համակարգերից մեր բնակավայրերը հրետակոծելու հետևանքով զոհվել է 31 քաղաքացիական անձ, 168-ը վիրավորվել է։
Բացի այդ, հայկական բանակի կողմից ինտենսիվ ծանր հրետակոծության և հրթիռակոծության հետևանքով վնասվել է 1091 տուն, 143 քաղաքացիական օբյեկտ և 45 բազմաբնակարան շենք», — հաղորդում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
-
Ադրբեջանի բանակն իր վերահսկողության տակ է առել ևս ինը բնակավայր․ Իլհամ Ալիև
«Այսօր ադրբեջանական բանակն օկուպացիայից ազատագրել է Հադրութ քաղաքը, Չայլու, Յուզարը Գյուզլյեք, Հորազըլլը, Ղըշլաղ, Ղարաջալը, Էֆենդիլեր, Սուլեյմանլի և Սուր գյուղերը։ Փառք ադրբեջանական բանակին։ Ղարաբաղն Ադրբեջան է», — գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թվիթերում։
Сегодня Азербайджанская армия освободила от оккупации поселок Гадрут, села Чайлы, Юхары Гюзлек, Горазыллы, Гышлаг, Гараджаллы, Эфендиляр, Сулейманлы, Сур. Да здравствует Азербайджанская армия! Карабах – это Азербайджан!
— Ilham Aliyev (@presidentaz) October 9, 2020
-
Իլհամ Ալիևը դիմել է ժողովրդին
Իր ուղերձում Ադրբեջանի նախագահն ասել է․
«Անընդհատ և ամենուր բոլորը պնդում էին, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Երբեք չեմ համաձայնել այդ պնդմանը։ Եվ ես ապացուցեցի, որ կա ռազմական լուծում։
Սկզբից այս հարցը լուծվում է ռազմական ճանապարհով, այնուհետև՝ բանակցությունների սեղանի շուրջ՝ դիվանագիտական ճանապարհով։ Եթե մենք նրան դաս չտայինք, նա կվազե՞ր արդյոք Մոսկվա»։
-
Հայաստանից արձակված հրթիռը խոցվել է երկնքում․ Ադրբեջանի ՊՆ
«Բալիստիկ թիրախը, որն արձակվել է Հայաստանի տարածքից Մինգեչաուրի ուղղությամբ, հայտնաբերվել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի կողմից և ոչնչացվել ավելի քան 20 կմ բարձրության վրա», — հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
-
Բարդայի և Աղդամի տարածքն ինտենսիվորեն հրետակոծվում է․ Ադրբեջանի ՊՆ
«Ներկա պահին հակառակորդն ինտենսիվորեն հրետակոծում է Բարդայի և Աղդամի շրջանների տարածքները», — հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
-
Հրետակոծվում է Ադրբեջանի երեք շրջան - ՊՆ
«Հակառակորդը կրակ է վարում Գերանբոյի, Տերտերի և Աղդամի շրջանների տարածքի ուղղությամբ։ Ադրբեջանական բանակն ադեկվատ միջոցներ է ձեռնարկում Հայաստանի զինված ուժերի դեմ», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին հրետակոծում է Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտները
Այս մասին հայտնել է Ղարաբաղի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը Twitter-ում։
#BREAKING AGAIN!#Azerbaijan just struck #Stepanakert civilian areas for a few times.
The authorities of that country are chronic terrorists & criminals, while the intl community — chronic blind.
No data on casualties yet.#DontBeBlind #RecognizeArtsakh #HumanRights— Artak Beglaryan (@Artak_Beglaryan) October 9, 2020
Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։ -
Գիշերը սահմանին լարվածությունը պահպանվել է, օպերատիվ իրավիճակը չի փոխվել․ Ղարաբաղի ՊՆ
Սահմանի առանձին հատվածներում փոխհրաձգությունը շարունակվել է, հրետանային մարտեր են ընթացել։ Հաղորդվում է նաև, որ ադրբեջանական կողմը շարունակվել է բնակավայրերի հրետակոծությունն ու հրթիռակոծությունը։
-
Պուտինը կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները՝ զոհերի մարմինների և գերիների փոխանակման նպատակով
«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսային բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է անում դադարեցնել ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները մարդասիրական նկատառումներով՝ զոհերի մարմինների և գերիների փոխանակման նպատակով։
Այս հարցերով խորհրդատվության համար Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներն», — ասված է Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։
-
Իրավիճակը հոկտեմբերի 9-ի դրությամբ՝ հակիրճ
Արցախում մարտերի 13-րդ օրը
• Հայկական կողմից սեպտեմբերի 27-ին մարտերի մեկնարկից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է ավելի քան 350 զինծառայող, խաղաղ բնակիչների շրջանում սպանվել է 22 մարդ, 95-ը վիրավորվել է։ Թե քանի զինծառայող է զոհվել ադրբեջանական կողմից, չի հաղրոդվում։ Փորձագետները ենթադրում են, որ զոհերի և վիրավորների թիվը հսկայական է երկու կողմից էլ՝ հաշվի առնելով մարտերի ինտենսիվությունը, որոնք շարունակվում են արդեն 13-րդ օրը։
• Հրետակոծությունից մեծապես տուժել է Ղարաբաղի Շուշի քաղաքի Սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որը տեղացիները համարում են իրենց քաղաքի խորհրդանիշը։ Հրետակոծության պահին եկեղեցում երեխաներ են եղել։ Ադրբեջանը հերքում է, որ իր զինվորականները կրակել են եկեղեցու ուղղությամբ։
• Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծման հետևանքով երեք ռուս լրագրող է վիրավորվել, նրանցից մեկը՝ Յուրի Կոտյոնոկը, ծանր վիճակում է։
• Հրթիռակոծվել են Ադրբեջանի տարածքում գտնվող բնակավայրերը։
• Հայաստանում պետական դավաճանության մասին քրեական գործ է հարուցվել Ստեփանակերտի բնակչի դեմ։ Նա ձերբակալվել է Երևանում և մեղադրվում է Ղարաբաղում զինվորներին դավաճանության դրդելու համար։ Կալանավորվածը Հայաստանի ղեկավարությանը մեղադրել է, իբր այն պայմանավորվել է Ալիևի հետ հողեր հանձնելու շուրջ,- հաղորդել է Հայաստանի վարչապետը։ Պաշտոնանկ է արվել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը։
• Հայաստանում խստացվել են ռազմական դրության պայմանները․ ավելացել է պետական կառույցների քննադատություն պարունակող հրապարակումների, գործողությունների և ելույթների արգելքը։ Ինչպես նաև արգելվել է երկրի պաշտպանունակության դեմ ուղղված քարոզչությունը։
• Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը պատասխանել են Euronews-ի անգլալեզու ծառայության հարցերին։
• Իլհամ Ալիևը կրկնել է հրադադարի իր պայմանները․ Հայաստանը պետք է լքի Ղարաբաղն ու հարակից յոթ տարածքներն՝ ըստ համաձայնեցված գրաֆիկի։
Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Ղարաբաղի անկախությունը՝ տեղի հայ բնակչությունն Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությունից փրկելու համար։
• Հայաստանի պաշտպանության նախարարությունը ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող մարտերին Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների մասնակցության մասին նոր տեսանյութ է հրապարակել։
• Ադրբեջանը հետ է կանչել Հունաստանում իր դեսպանին՝ ի պատասխան Բաքվից իր դեսպանին հետ կանչելու Հունաստանի ԱԳՆ որոշման։
• Ժնևում Ղարաբաղի շուրջ բանակցություններ են անցկացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների (Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի համակարգողն է) և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միակ բանը, որ այս պահին հայտնի է այդ հանդիպման մասին այն է, որ այն անցկացվել է ՄԱԿ գրասենյակի սահմաններից դուրս, գաղտնի վայրում և ամբողջությամբ փակ ձևաչափով։
• Ռուսաստանի նախագահը հոկտեմբերի 9-ին կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ՝ «քննարկելու համար տարածաշրջանում բախումները կանգնեցնելու անհրաժեշտությունը և գերիներին ու զոհերի մարմինները փոխանակելու հարցը»։
-
Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 8-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները