Բաքուն և Մոսկվան բարձրաստիճան պաշտոնյաների այցերով են փոխանակվում
Օգոստոսի 25–ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքու է ժամանել «Աշխարհի գավաթ» մրցաշարի բացման արարողությանը մասնակցելու։ Շոյգուի հետ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Այդ ժամանակ էլ նախագահը հաղորդել է, որ Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այցով Ռուսաստան կմեկնի։
• Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությունն ակտիվանո՞ւմ է
Սակայն նախագահ Ալիևը հարկ է համարել հիշեցնել, որ վերջերս է խոսել նախագահ Պուտինի հետ «տարածաշրջանային անվտանգության հարցերի մասին»։
Նախօրեին Մոսկվայում կայացել էր Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը։