«Շնորհակալություն, թանկագի՛նս»․ բաքվեցի կնոջ խոստովանությունը, որն իրեն հարմարավետ է զգում կարանտինում
Ադրբեջանում արգելվել է տնից դուրս գալ․ ոմանց համար կյանքն ավելի ուրախ է անցնում, քան սովորական օրերին
Ապրիլի 2-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում գրանցվել է Covid-19-ով վարակման 400 դեպք։ Վարակվածներից 5-ը մահացել է, 26-ն՝ ապաքինվել։ Երկրում ուժեղացված կարանտինային ռեժիմ է գործում։
«Մարտի 28-ին ծննդյանս տարեդարձն էր։ Եվ բոլորն, ովքեր ինձ շնորհավորում էին, պարտադիր հավելում էին. մի՛ նեղվիր, հաջորդ տարի հարկ եղածի պես կնշես՝ առանց վարակի և կարանտինի։ Նրանք չեն էլ կռահում, որ ես նույնիսկ ուրախ եմ, որ ծնունդս այս խոլերայի օրերին է։ Սովորաբար, ես երկար մտածում եմ, թե ուր գնալ, ինչպես նշել, ում կանչել, ոչինչ չեմ ուզում անել, «բայց պետք է» և այլն։ Իսկ կարանտինն իմ փոխարեն ամեն ինչ որոշել է։ Շնորհակալություն, թանկագի՛նս»։
Բաքվեցի Թառան խոստովանում է, որ նույնիսկ ուրախ է կարանտինի համար, և իրեն շատ հարմարավետ է զգում։ Կատակում է, որ կարող է առցանց թրեյնինգներ անցկացնել նրանց համար, ովքեր չեն կարողանում տանը նստել։
«Ես աշխատում եմ միջազգային կազմակերպությունում, և դեռ մարտի սկզբից անցել ենք հեռավար աշխատանքի։ Ես մենակ եմ ապրում և ժամանցային վայրեր շատ չեմ գնում։ Սրտովս են ավելի շատ խոհանոցում ընկերների հետ շփումները, քան աղմկոտ սրճարանները։ Այսինքն՝ կարանտինից առաջ էլ ես հաճախ երեկոները տանն էի անցկացնում։ Բայց ինձ այնպես էի զգում, կարծես մի բան այն չէ։ Կարծես ողջ աշխարհը զվարճանում է, իսկ ես նստած սարսափ ֆիլմեր եմ դիտում։ Թվում էր, թե կյանքը կողքովս է անցնում, մինչ ես բազմոցին պառկած եմ։ Իսկ հիմա ես մենակ չեմ, հասկանո՞ւմ ես։ Ողջ աշխարհն է բազմոցին պառկած։
Մի այսպիսի պահ էլ կա։ Էլ կարիք չկա որևէ տեղ վազելու, ունայնությունը վերացել է, ժամանակը շատացել է, և մարդիկ ավելի շփվող են դաձել, միմյանց նկատմամբ ավելի մեղմ և ուշադիր։ Ահա, օրինակ, ընկերուհիներիցս մեկը, որի հետ ընկերություն ենք անում 30 տարի ու դրանցից 25-ը նա Իսրայելում է ապրում, նախկինում կարող էր պարզապես մոռանալ ծննդյանս տարեդարձի մասին։ Իսկ այս տարի համացանցով նույնիսկ մրգափունջ էր պատվիրել ինձ համար։ Ի դեպ, այդ ամենի մեջ ներկայության ինչ–որ տարր կա։ Եվ մնացած ընկերներս ու ծանոթներս նույնպես ավելի շփվող ու ջերմ են դարձել, թեկուզև շփումը վիրտուալ է։ Սա հրաշք է։
Հասկանում եմ, որ սարսափելի եսասիրական է հնչում։ Որ այսպիսի մղձավանջ է տիրում աշխարհում, մարդիկ են հիվանդանում, մահանում, աշխատանք կորցնում։ Բայց չեմ ուզում ստել, ես ինձ հարմարավետ եմ զգում այս խոլերիայի մեջ։ Իհարկե կարոտում եմ ճամփորդությունները, մարդկանց և բարիսատյի պատրաստած համեղ սուրճը։ Եվ հույս ունեմ՝ այս ողջ մտերմությունը և ջերմությունը, որն առաջացել է մարդկանց միջև, չի ավարտվի կարանտինի հետ միասին»։
