Նվեր Հայաստանին Չինաստանից՝ կորոնավիրուսի ախտորոշման 1000 թեստ
Հայաստանը Չինաստանից անվճար կստանա կորոնավիրուսի ախտորոշման 1000 թեստ։ Այս մասին հաղորդել է Չինաստանի դեսպանը մարտի 6–ին Հայաստանի առողջապահության նախարարի հետ հանդիպման ժամանակ։ Բացի այդ, դեսպանատունը ֆինանսական օգնություն կտրամադրի՝ անհրաժեշտ դեղորայք գնելու համար։
• Տեսանյութ․ Ինչպե՞ս խուսափել կորոնավիրուսից, և ո՞րն է դրա սպառնալիքը
Հայաստանում կորոնավիրուսով վարակված դեռևս միայն մեկ հիվանդ կա, որն Իրանից է եկել։ Հայաստանի 29-ամյա քաղաքացին և այն մարդիկ, որոնք շփվել են նրա հետ, մեկուսացված են։ Բոլոր մեկուսացվածները՝ երեք տասնակից ավելի իրենց լավ են զգում, և ութ օրից՝ կարանտինի ավարտից հետո, տուն կվերադառնան։
Վարակվածի մոտ հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում, նա անգամ ջերմություն չունի, այդ պատճառով բուժում էլ չի ստանում։
Կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումից հետո երկիրը հարևան Իրանի հետ վիզային ռեժիմ մտցրեց։ Դեռևս բաց է Վրաստանի հետ սահմանը, որտեղ արդեն հաստատվել է 9 վարակվածների առկայությունը։ Այն այժմ միակ ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է արտաքին աշխարհի հետ, այդ պատճառով էլ չի փակվում։ Մարտի երկուսից չեղարկվել են դասերը բոլոր ուսումնական հաստատություններում։ Սակայն առողջապահության նախարարությունը կարծում է, որ այժմ դրա անհրաժեշտությունը չկա։ Մարտի 9–ին արձակուրդը կավարտվի։
Իրավիճակը երկրում ընդհանուր առմամբ հանգիստ է։ Նախկին խուճապը չկա։ Դրան նպաստել է նաև միջազգային մասնագետների գնահատականը, որոնք Հայաստանը «կանաչ գոտի» են հայտարարել, որն ունակ է դիմակայելու համաճարակների տարածմանը։ Այս առնչությամբ սոցցանցերում կատակում են, թե Հայաստանը պետք է օգնի Չինաստանին և մյուս երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարում։