Նախատոնական Երևան
Մայրաքաղաքի ամենակենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում բացվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ:

Ամեն ճաշակի մարդ կգտնի այստեղ իրեն համար դուրեկան ամանորյա հուշանվեր և տան համար զարդարանք:



Խանութները, սննդի կետերը, տարատեսակ սրահները փորձում են գրավել ամանորյա զարդարանքով և ստիպել անցորդին դառնալ հենց իրենց հաճախորդը:




Բայց կան տեղեր, ուր անցորդներին անվճար հյուրասիրում են:

Հսկա Ձմեռ պապը տեսանելի է հեռվից և նույնպես այցելուներին գրավելու նպատակ է հետապնդում:

Նրա բազմապիսի գործընկերները շարված են քաղաքի տարբեր հանվածներում՝ նաև կենտրոնից շատ հեռու:


Այս շենքի բնակիչները երկար տարիներ պայքարում են իրենց տները քանդելու դեմ: Չմոռանալով պայքարի մասին, նրանք էլ են զարդարել իրենց քանդման ենթակա պատշգամբները:

Հանրապետության հրապարակն էլ է զարդարվում՝ ավելի դանդաղ, բայց անշեղորեն:

