Միայն դեղատոմսերով դեղորայքի վաճառքը Հայաստանում հետաձգվել է ևս 4 տարով
Հայաստանում կրկին հետաձգել են միայն դեղատոմսերով դեղորայքի վաճառքը։ Այս անգամ՝ չորս տարով։
Առաջին անգամ այս գաղափարը հայտնվել էր 2018թ-ի «թավշյա հեղափոխությունից» առաջ։ Սակայն որոշումը հետաձգվել էր երկրի բնակիչների ճնշման տակ։ Դեղատոմսով դեղորայք գնելու անհրաժեշտությունը վրդովունք էր առաջացրել։
Սոցցանցերում մարդիկ գրում էին, որ չեն ուզում բժիշկներին այցելելու հերթերի մեջ ժամանակ կորցնել։ Եվ պարզ էր, որ հերթերն էլ ավելի կերկարեն, քանի որ բոլորը ստիպված կլինեն դեղ գնելուց առաջ դիմել պոլիկլինիկաներ։ Բացի այդ, բժշկին այցելելն անվճար չէ։ Եվ ստացվում էր, որ երկրի սոցիալապես անապահով բնակիչների համար բուժումն էլ ավելի ծախսատար էր դառնալու, իսկ որոշ դեպքերում՝ անհասանելի։
• Հայաստան․ Քաղցկեղ` ինչպե՞ս դիմակայել ցավին
Ինչի՞ց ամեն ինչ սկսվեց
Ամեն ինչ սկսվեց 2018թ-ի մարտից։ Այն ժամանակ Հայաստանի կառավարությունը որոշեց, որ մարտի մեկից դեղորայքը պետք է վաճառվի բացառապես բժկի դեղատոմսով։
Ճիշտ է, առանց դեղատոմսի դեղորայքի գնման սահմանափակումները պլանավորվում էր աստիճանաբար մտցնել․
2018թ-ի մարտի 1-ից դեղատոմսով պետք է վաճառվեին հակավիրուսային միջոցները (հակաբակտերիալ, հակասնկային, հակամիկրոբակտերիալ, իմունային շիճուկներն ու իմունագլոբուլինները, պատվաստանյութերը);
2018թ-ի հուլիսի 1-ից՝ ներարկումների համար նախատեսված դեղորայքը։
Շառ շուտով համացանցում հայտնվեցին դեղատոմսեր վաճառողներ։ Նրանք առաջարկում էին մեկ դեղատոմսը գնել հինգ հազար դրամով։
Այս առնչությամբ 2018թ-ի հունիսին դեղորայքը դեղատոմսով վաճառելու կանոնների խստացումը հետաձգվեց մեկ տարով՝ մինչև 2019թ-ի հուլիսի 1-ը։ Իր այդ որոշումը կառավարությունը բացատրեց այդ սահմանափակումների հնարավոր ռիսկերն ուսումնասիրելու անհրաժեշտությամբ, այդ թվում՝ կոռուպցիոն։
Ի՞նչ է որոշվել այս անգամ
Այժմ Հայաստանի նոր, հեղափոխական կառավարությունը կրկին որոշում է կայացրել հետաձգել դեղատոմսով դեղերի վաճառքը, որը պետք է ուժի մեջ մտներ 2019 հուլիսի 1-ից։ Իր որոշումն առողջապահության նախարարությունը բացատրել է նրանով, որ հասարակությունը դեռ պատրաստ չէ դեղորայքի ձեռքբերման նոր կարգին․
«Քաղաքացիները պետք է սովորեն նրան, որ դեղորայքն անհրաժեշտ է գնել բժշկի դեղատոմսով։ Ժամանակ է պետք հոգեբանորեն պատրաստվելու համար։ Դեղորայքի ողջ ցանկի համար նման մեխանիզմ միանգամից ներդնելը ճիշտ չէր լինի։ Սկզբից անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ սովորեն հակաբիոտիկները դեղատոմսով գնելուն, հետո արդեն սովորական կդառնա դեղատոմսի համար բժշկին այցելելը, օրինակ՝ ճնշման դեղ գնելու համար»։
Որոշվել է, որ դեղատոմսով, այդ թվում՝ էլեկտրոնային, դեղորայքի վաճառքն ուժի մեջ կմտնի 2023թ-ի հունվարի մեկից։