Մեծ փոփոխությունների ժամանակը
Սա JAMnews-ի առաջին հեռուստաքննարկումն է JAMsession շարքում: Գաղափարի և հաղորդման հեղինակը Դավիթ Կանչաշվիլին է: Ամեն անգամ մենք խոսելու ենք ժամանակակից հասարակության կարևոր պահերից՝ ձգտելով հստակ ուրվագծել խնդիրը և ինչ-որ ելքեր առաջարկել:
Այս անգամ հաղորդման հյուրը Լաշա Բակրաձեն է, ով խոսում է «փոփոխությունների վտանգավոր ժամանակի» մասին, որն ապրում է մարդկությունը:
- Լաշա Բակրաձեն Վրաստանի Գրականության թանգարանի տնօրենն է, Իլյայի համալսարանի ժամանակակից պատմության պրոֆեսոր: Սովորել է Թբիլիսիի, Յենայի, Բեռնի, Պոտսդամի, Բեռլինի, Վիեննայի համալսարաններում գրականագիտություն, աստվածաբանություն, քաղաքագիտություն, պատմություն մասնագիտությամբ: Դիսերտացիայի թեման է եղել “Վրաց-գերմանական հարաբերություններն Առաջին աշխարհամարտի ժամանակ: “Խորհուրդների ուսումնասիրման լաբորատորիայի համահիմնադիրն է: 40 գրքի հեղինակ է:
Հրապարակվել է 3.08.2016