Հարավային Օսիայում ստեղծվել է Ակնառու քաղաքացիների ազգային պանթեոն
Հարավային Օսիայում առաջին անգամ Ակնառու քաղաքացիների ազգային պանթեոն է ստեղծվել: Համապատասխան հրամանը ստորագրել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը:
Պանթեոնը տեղակայված է Ցխինվալի ծայրամասում, Թբեթ գյուղ տանող ճանապարհին: Նախկինում այդ վայրում պլանավորվում էր հայրենիքի պաշտպանների հիշատակի հուշակոթող կառուցել:
Հունիսի 25-ին այստեղ առաջին առաջին հանդիսավոր հուղարկավորությունն է տեղի ունեցել. Հարավային Օսիան հրաժեշտ է տվել օսական գիտության և մշակույթի վառ գործիչ Նաֆի Ջուսոյտիին: Այդ օրը սգո օր էր հայտարարվել:
Ենթադրվում է, որ մոտ ապագայում պանթեոն կտեղափոխվի նաև նրա եղբոր՝ հայտնի օս պոետ Թայմուրազ Խաջեթիի աճյունը, որի գերեզմանը հիմա գտնվում է Հյուսիսային Օսիայի Նոգիր գյուղում:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի: