Հարավային Օսիայում պարզեցրել են սահմանային գոտում գտնվելու կանոնները
Հարավային Օսիայում փոխվել են Վրաստանին սահմանակից շրջանում տեղաշարժվելու կանոնները, հաղորդում է հանրապետության պետանվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, որոշում է կայացվել.
- Վարչականորեն դուրս բերել 7 գյուղերը սահմանային գոտուց, դա նշանակում է, որ այնտեղ գործելու են ողջ Հարավային Օսիայի տարածքում գործող բոլորի համար սովորական տեղաշարժման կանոններ:
- Պարզեցնել տեղաշարժվելու կանոններն այն գյուղերում, որոնց տարածքի մի մասը սահմանից 100 կամ պակաս մետր հեռավորության վրա է: Այժմ այնտեղ բնակվող և այնտեղ եկած քաղաքացիները պետք է ընդամենն անձնագիր և ծառայողական հավաստագիր ունենան: Մինչ այս սահմանային գոտում գտնվելու համար անհրաժեշտ էր անցագիր ձեռք բերել Հարավային Օսիայի սահմանային ծառայությունում:
- Սահմանային գոտում գտնվելու ռեժիմի ազատականացումը վերաբերում է միայն այդ գյուղերի բնակիչներին: Խոսքը չի գնում դեպի Վրաստան անցակետերի բացման մասին:
Փոփոխությունները չեն վերաբերում սահմանային գոտում արտասահմանյան քաղաքացիների գտնվելուն: Նրանք նախկինի պես պետք է հատուկ անցագրեր ունենան:
Լրագրող, փորձագետ Յուրի Վազագովը «Էխո Կավկազա» առցանց պորտալին տված մեկնաբանությունում ասել է.
«Կառավարությաան այս որոշումն ուղղված է սահմանային գյուղերի բնակիչների կյանքի հեշտացմանը: Այժմ նրանց համար ավելի հեշտ կլինի այդ գոտում գյուղատնտեսությամբ զբաղվել: Նախկինում իրավիճակներ էին լինում, երբ նրանք ստիպված էին լինում անձնագրեր վերցնել իրենց հետ կամ թույլտվություն ստանալ, օրվա մեջ ժամային սահմանափակումներ կային: Այս հարցերը բնակիչները բարձրացնում էին դեռ նախորդ իշխանությունների ժամանակ, բարդություններ և տարաձայնություններ կային, այժմ կառավարությունը լուծել է հարցը»:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի