Հարավային Օսիայում առաջին անգամ նորաձևության ցուցադրություն է անցկացվել
Ցխինվալում անցկացվել է հանրապետությունում նորաձևության առաջին ցուցադրությունը, ինչը դարձել է մեծ հանրային իրադարձություն:
Իր հավաքածուն է ներկայացրել երիտասարդ դիզայներ Խոխ Բեքոևը, որը ծնվել և մեծացել է Ցխինվալում: 30-ամյա Բեքոևը դարձել է առաջին տեղական դիզայները, որը հանրությանը սեփական հավաքածուն է ներկայացրել BEKOEV բրենդի ներքո:
Ցուցադրությունն անցկացվել է «Բերեգ» ռեստորանի դահլիճում, որը պոդիումի էր վերածվել: Մոդելները ներկայացնում էին Վլադիկավկազի «Almast models» գործակալությունը, պոդիումում էին նաև դիզայների տեղացի ընկերուհիները:
Ընդհանուր առմամբ ներկայացվել է 57 զգեստ՝ հիմնականում կարմիր և սպիտակ տոների: Աառանձնահատուկ ծափողջույնների են արժանացել երկար թևքերով մոդելները, որոնք օսական դետալներով էին զարդարված:
Խոխ Բեքոևը 2016թ-ի ձմռանը ատելիե է բացել, իսկ նույն տարվա սեպտեմբերին սկսել պատրաստել իր այս առաջին հավաքածուն: Առաջին զգեստը, որ նա կարել է, իր եղբոր վեցամյա աղջկա համար է եղել:
Հավաքածուի և ցուցադրության հովանավորն էր Անատոլի Բիբիլովը՝ Հարավային Օսիայի ներկայիս նախագահը, այն ժամանակ դեռևս միայն «Միասնական Օսիա» կուսակցության (այսօր՝ հանրապետության իշխող կուսակցությունը) առաջնորդը: Անատոլի Բիբիլովը որպես հանդիսատես ներկա էր ցուցադրությանը: