Հարավային Օսիայի 22-ամյա բնակիչը պայթել է արկի վրա
Հարավային Օսիայի Զնաուրի շրջանի Ձագինա գյուղի 22-ամյա բննակիչը զոհվել է հակահետևակային արկի պայթյունի հետևանքով:
Ինչպես հաղորդում է Հարավային Օսիայի ԱԻՆ-ը, դա տեղի է ունեցել երկուշաբթի ժամը 14:00-ին: Ախսար Գուսալովը, որն անասուններին էր արածեցնում Աունեու գյուղի մոտակայքում, պայթել է հակահետևակային արկի վրա: Նա տեղում մահացել է:
ԱԻՆ հակահրդեհային անվտանգության և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ, գնդապետ Բորիս Կուլումբեգովի խոսքով՝ «արկը տեղադրված է եղել վրացի ուժայինների կողմից, որոնք 2008թ-ին վերահսկում էին գյուղը»:
Հարավային Օսիայի տարածքի ականազերծմամբ 2016թ-ին զբաղվել են ռուս մասնագետները՝ երկու ամսում 50 հեկտարից ավել տարածք ականազերծելով: Ավելի վաղ Ցխինվալից դեպի հյուսիս ընկած տարածքի ականազերծմամբ զբաղվել են օս սակրավորները, սակայն Հարավային Օսիայում դեռևս քիչ չեն չականազերծված տարածքները:
Հոդվածում արտահայտած կարծիքները փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ խմբագրության դիրքորոշումնարտացոլեն: