Մարդիկ կարող են ազատ տեղաշարժվել, բիզնեսի մեծ մասը՝ վերսկսել աշխատանքը․ մայիսի 4-ից Հայաստանում հանվում են սահամանափակումները
Ազատ տեղաշարժի սահմանափակումները Հայաստանում հանվում են մայիսի 4-ից։
Այս մասին հաղորդել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։ Նա ներկայացրել է փոփոխությունների ողջ փաթեթը, որն ուժի մեջ կմտնի երկուշաբթի օրվանից։
Հանվում են գրեթե բոլոր սահմանափակումները՝ այդ թվում, տնտեսական գործունեության։
Բացառություն կկազմեն որոշ ոլորտներ:
Այսպիսով, չեղարկվում են մանրածախ և մեծածախ առևտրի սահմանափակումները, չեն գործի միայն մոլերը և հանրախանութները:
Վերանում են մշակող արդյունաբերության աշխատանքի սահմանափակումները, կգործեն բոլոր տեքստիլ, կահույք, կոշիկ արտադրող ընկերությունները:
Կաշխատեն նաև բացօթյա սրճարաններն ու ռեստորաններն. չի թույլատրվի միայն հաճախորդների սպասարկումը դրանց փակ տարածքներում։
Կբացվեն բուսաբանական և կենդանաբանական այգիները, բնության հատուկ պահպանվող տարածքները, արգելոցները:
Մարզասրահների գործունեությունը կթույլատրվի բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների համար, կանցկացվեն սպորտային միջոցառումները, կթույլատրվի սպորտային ակումբների գործունեությունը:
Ինչպես արդեն հայտարարվել էր արտակարգ դրության պարետի կողմից, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեությունը նույնպես կթույլատրվի։ Կգործեն լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները:
Սակայն դեռ չի գործի հանրային տրանսպորտը:
Էկոնոմիկայի փոխնախարարը հայտարարել է, որ այս արգելքը մնում է, «քանի որ կան որոշակի ռիսկային մոտեցումներ՝ համավարակի տարածման հետ կապված»։
Փաստորեն, մարդիկ պետք է կարողանան հասնել աշխատանքի առանց տրանսպորտի։