Հայաստանում կրկին աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը՝ նոր դեպքեր երեկոյան տվյալներով
Մարտի 28-ին երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է կորոբավիրուսով վարակման ևս 35 հաստատված դեպքի մասին։ Վարակվածների ընդհանուր թիվը հասավ 407-ի։
Շաբաթ առավորտյան արդեն հայտարարվել էր 43 նոր դեպքի մասին։
«Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լարված է։ Մենք, ցավոք սրտի, հիվանդների աճ ենք ունենում․․․ Բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ իրավիճակը համարվում է կառավարելի, և մենք պետք է իսկապես այս մեկ շաբաթը հնարավորինս խիստ պահպանենք պարետատան սահմանած սահմանափակումները, որպեսզի մաքսիմալ կառավարելի պահենք կորոնավիրուսի տարածումը և մեր առողջապահական համակարգն անտանելի ծանրաբեռնվածության չենթարկենք»,— ասել է վարչապետը։
Հայաստանում բժիշկները դեռ հասցնում են օգնություն ցուցաբերել կորոնավիրուսով վարակվածներին։ Ամեն դեպքում, համակարգը պատրաստվում է նաև իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակին։
Առողջապահության նախարարությունում հավաքագրվում են վերջին կուրսերի ուսանողների տվայլները։ Նրանք օգնության կգան գործող բուժանձնակազմին, եթե իրավիճակն ավելի սրվի և մասնագետների կարիք զգացվի։
Մարտի 16-ից երկրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարվել է արտակարգ դրություն, մարտի 25-ից արգելվել է առանց անհրաժեշտության տանից դուրս գալ։ Մարտի 28-ին հաղորդվել է, որ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից 30 մարդ։