Հայաստանում միկրոբիզնեսն ազատվում է բոլոր տեսակի հարկերից
Հայաստանում օրինագիծ է մշակվել, որով նախատեսվում է ազատել միկրոբիզնեսը հարկերից։ Փոփոխությունները դեռ պետք է հաստատի երկրի կառավարությունն ու Ազգային ժողովը։ Սակայն մարդիկ արդեն ոգևորությամբ քննարկում են այդ հնարավորությունը։
Ի՞նչը կարող է միկրոբիզնես համարվել
Հայաստանում միկրոբիզնես են համարվելու 24 մլն դրամից (50 հազար դոլար) ոչ ավել տարեկան շրջանառությամբ առևտրային բոլոր կազմակերպությունները։ Միկրոբիզնեսը կազատվի բոլոր տեսակ հարկերից։ Պարզապես յուրաքանչյուր վարձու աշխատողի համար պետք է 5 հազար դրամ (մոտ 10 դոլար) վճարել որպես վերջնական հարկային պարտավորություն։
• Հայաստանի տասը բնակչից երեքն աղքատ է․ իշխանությունները կոչ են անում մեղավորներ չփնտրել
Նման որոշման ընդունման պատճառները
Հայաստանի իշխանություններն այս որոշումը բացատրում են տնտեսությանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը խթան հաղորդելու ձգտմամբ։ Օրինագծի հեղինակներն այն եզրակացության են եկել, որ հարկային մուտքերը բյուջե շատ չեն կրճատվի։ Փոխարենը շատ քաղաքացիներ բիզնեսով զբաղվելու հնարավորություն կստանան։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է նաև, որ այն թույլ կտա նվազեցնել երկրում աղքատության մակարակը։
«Իհարկե, որոշակի սահմանափակումներ կլինեն՝ կախված ոլորտից։ Այս քաղաքականության օգնությամբ կփորձենք խթանել տնտեսական գործունեությունը, հատկապես՝ շրջաններում»։
Փորձագիտական կարծիք
Միկրոբիզնեսը հարկերից ազատելու՝ իշխանության որոշման հետ համաձայն են նաև մասնագետները։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը դա անհրաժեշտ միջոց է համարում, որից պետությունը միայն կշահի․
«Հարկերի նվազագույն ծավալը, որ ստացվում է միկրոբիզնեսից, անհամեմատելի է այն արդյունքին հետ, որը կարող է ՀՆԱ-ն ստանալ այդ ոլորտի սուբյեկտներին հարկերից ամբողջությամբ ազատելու դեպքում»։
Միաժամանակ, մասնագետը կարծում է, որ պետությունը պետք է խիստ վերահսկողություն իրականացնի, որ այս կատեգորիան փոքր բիզնեսի տակ չմտցվի։
«Երբ միկրոբիզնեսը վերածվում է փոքր բիզնեսի, կարծում եմ, այդ ժամանակ անհրաժեշտ է հարկային արտոնություններ սահմանել, իսկ ծավալների ավելացման և միջին բիզնեսի վերածվելու դեպքում նոր ընդհանուր հարկային դաշտ մտցնել այն»։