Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 50 դեպք
«Մարտի 30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է», — Ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Այսպիսով, կորոնավիրուսով վարկվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի:
Վարակակիրներից 30-ն ապաքինվել են, արձանագրվել է մահվան 3 դեպք:
Ի՞նչ է նշանակում արտակարգ դրությունը․ ինչի՞ իրավունք ունեն և չունեն Վրաստանի բնակիչները