Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 110-ի: Թարմացում
22:50
Կրկին կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստավել՝ այժմ ևս 8-ը: Հիվանդների ընդհանուր թիվը հասավ 110-ի։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը․
«Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար․․․ Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ»:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ վարակի տարածման կանխարգելման նպատաով 444 անձ մեկուսացված է, 799՝ ինքնամեկուսացվել է:
20:40
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը հասել են 102–ի: Այս մասին մարտի 18-ի երեկոյան հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, վերջին հայտնաբերված դեպքերի 75 տոկոսի աղբյուրը Էջմիածնի հայտնի պատմությունն է, երբ կինը վերադարձել էր Իտալիայից և չէր ինքնամեկուսացել՝ չնայած ջերմությանը, և Շենգավիթում գտնվող արտադրամասի միջադեպը․
«Արտադրամասը գտնվում է Շենգավիթ համայնքում, Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է։ Իտալացի ինստրուկտորը ժամանել է Հայաստան և, ջերմիջեցնող դեղեր խմելով, թաքցրել իրավիճակը, հետո հեռացել Հայաստանից։
Նոր ճյուղերի զարգացում այս պահին չունենք։ Եթե տեսնենք, որ պայքարի այս մեթոդն անիմաստ է, կանցնենք այլ մեթոդների»։
Նիկոլ Փաշինյանը հատուկ ընգծել է, որ Հայաստանում մեծ է անսիմպտոմ դեպքերի թիվը, այսինքն` մարդկանց մոտ որևէ ախտանշան չի նկատվում, և միայն թեստավորումից հետո է պարզվում, որ մարդը վարակված է։
• Կորոնավիրուս․պանդեմիա է հայտարարվել։ Ի՞նչ է դա նշանակում, և ի՞նչ սպասել
• Կորոնավիրուսիհամաճարակը Կովկասում․ փաստեր և թվեր տարածաշրջանի վերաբերյալ