Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 290-ի
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 25 նոր դեպք կա։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում կորոնավիրուսով վարակված 290 մարդ կա։ Այս մասին հաղորդում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
18 անձ ապաքինվել է, իսկ թեստերից 1440-ը բացասական արդյունք են տվել: Փաստացի բուժվում է 272 անձ: Դրանց թվում կան դպրաոցականներ։
Մարտի 26-ին կայացած ասուլիսի ընթացքում առողջապահության նախարարն ասել է, որ «նրանք հիմա իրենց լավ են զգում, պրակտիկորեն որևէ սիմպտոմ չունեն, այսինքն՝ կյանքին վտանգ սպառնացող կամ նույնիսկ միջին ծանրության ընթացք չէ»:
Մինչ այդ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ 36 հիվանդ ունի թոքաբորբ, նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
Մարտի 26-ին կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 2 պացիենտներից մեկը, ում վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, ԱՄՆ քաղաքացի է, մյուսը ՀՀ քաղաքացի է:
Ի՞նչ է նշանակում արտակարգ դրությունը․ ինչի՞ իրավունք ունեն և չունեն Վրաստանի բնակիչները