Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 12 դեպք
Մարտի 17-ին Հայաստանում՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո, արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 12 նոր դեպք: Տեղեկատվությունը հաղորդել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը․
«Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է»:
• Կորոնավիրուս․այլևս ոչ մի գրկախառնություն, ողջույնները՝ միայն արմունկներով և կոշիկներով։ ՏԵՍԱՆՅՈՒԹ