«Սահմանափակումները կարելի է չեղարկել միայն, եթե բնակչության մեծ մասը թեստավորվում է»․ Բիլ Գեյթսն՝ այն մասին, թե ինչպես վերջ տալ համավարակին
Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը, Microsoft ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը CNN հեռուստաալիքին պատմել է, ի՞նչ ելք է նա տեսնում ճգնաժամից, որն առաջացրել է կորոնավիրուսի համավարակը։
Սահմանափակումները չեղարկելուց առաջ պետք է իմանալ, թե ի՞նչն է ամենից շատ վարակումների պատճառ դարձել։ Այլապես երկրորդ բռնկման մեծ ռիսկ կա։
Նախևառաջ, պետք է հստակ գնահատել․
թե, առաջին հերթին, մարդկային գործունեության ո՞ր տեսակներն են նոր բռնկումների վտանգ կրում։
Որոշում կայացնելուց առաջ հարկ է հետազոտել և պարզել, թե որ ոլորտներն ու վայրերն են բերել դեպքերի ամենամեծ քանակին։ Եվ հասկանալ, որ դրանք էլ հենց կարող են դառնալ զանգվածային վարակման երկրորդ ալիքի պատճառ։
Երկրորդ հերթին, ո՞ր ձեռնարկություններն են կենսական կարևորություն ներկայացնում տնտեսության համար, իսկ որոնք կարող են սպասել։
Առաջինը պետք է բացվեն ամենակարևոր օբյեկտները՝ ուսումնական հաստատությունները, շինհրապարակներն, արդյունաբերական արտադրությունը։
Բացի այդ, սկզբից պետք է զանգվածաբար թեստավորել բնակչությունն ամեն օր, և հետո միայն սկսել չեղարկել սահմանափակումները։
Դա հիվանդության նոր բռնկումներ կանխելու հիմնական միջոցն է․ պետք է զանգվածաբար թեստավորել յուրաքանչյուր բնակչի։ Եվ պարզել վարակվածների շփման շրջանակը։
Շնորհիվ նոր թեստ–համակարգերի և մեթոդների՝ ԱՄՆ–ում շուտով հնարավոր կլինի օրական թեստավորել 400-500 հազար մարդ, դա ԱՄՆ–ում ամենափոքր թույլատրելի մինիմումն է։
Դա էր շատ երկրների գլխավոր սխալը․ իշխանություններն արդեն գիտեին համաճարակի մասին, մտնում էին դրա մեջ, սակայն թեստերի բավականաչափ քանակ չեն պահուստավորել։ Եվ թեստավորման արդյունքներին սիպված էին սպասել ավելի քան 24 ժամ։
Թեստավորման հասանելիությունը նաև հավասար չէր բոլոր սոցիալական խմբերի համար։
- Արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ և դեղամիջոց կհայտնվի։ Եվ ե՞րբ
- Կորոնավիրուս․ Թրամփն՝ ընդդեմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության
Պատվաստանյութը կլինի մեկ կամ երկու տարուց ոչ շուտ
Եթե գործընթացները գնահատենք իրատեսորեն և լրջորեն, ապա COVID-19–ի դեմ պատվաստանյութ կարող է հայտնվել մեկ–երկու տարուց։ 12-18 ամիս ժամկետը, որն այժմ հնչում է, չափազանց լավատեսական է։
Այն բանից հետո, երբ պատվաստանյութը պատրաստ լինի, անհրաժեշտ կլինի համոզվել, որ այն կողմնակի ազդեցություններ չունի։ Դրա համար ժամանակ կպահանջվի, որը հնարավոր չէ կրճատել։
Մեղադրանքներ և պատասխան
Վերջին ամսում ողջ աշխարհի սոցցանցերում հաղորդագրություններ են տարածվում, որ կորոնավիրուսն արհեստական ծագում ունի և դրա ի հայտ գալը ձեռնտու է IT-ընկերությունների տերերին և բջջային կապի օպերատորներին։
Բազում գրառումներ են արվում այն մասին, որ այդ ընկերությունները հարստանում են մարդկանց մեկուսացման հաշվին, որոնք ստիպված են տանը նստել և ավելի շատ օգտվել համակարգիչներից և բջջային կապից։
Այն մարդկանցից մեկը, որին մեղադրում են դավադրության տեսության կողմանկիցները, Բիլ Գեյթսն է։
«Ինձ համար այդ մեղադրանքները բավականին հեգնական են հնչում, քանի որ իմ բարեգործական հիմնադրամը տասնամյակներ շարունակ ֆինանսավորում է հենց վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների և դրանց դեմ պայքարի ուղիների հետազոտությունները։
Չեմ կարծում, որ խելամիտ շատ մարդիկ են հավատում այդ տեսությանը», – ասել է Բիլ Գեյթսը։