«Մեզնով ոչ ոք չի հետաքրքրվում»։ Կորոնավիրուսով հիվանդի պատմություն Ադրբեջանից
Նասիմին աշխատում է Բաքվի տրանսպորտային ընկերություններից մեկի վերանորոգման բաժնում։ Նրա մոտ COVID-19 է հայտնաբերվել։
«Ինչպե՞ս վարակվեցի այդ նոր վարակով։ Մի օր առավոտյան զարթնեցի և զգացի, որ մի բան այն չէ։ Կինս մեղրով կաթ տվեց, որ ուշքի գամ։ Մի փոքր թեևացա, գնացի շուկա, իսկ այնտեղից՝ աղջկաս մոտ։ Ճանապարհին ավելի վատացավ վիճակս։ Ճնշումս բարձրացել էր մինչև 130, բարձր ջերմություն ունեի։ Զանգահարեցի աղջկաս (նա դեռ քնած էր), մի լավ վախեցրի նրան։ Նա խուճապի մեջ սկսեց շտապօգնություն զանգահարել։ Գալիս են, անալիզներ վերցնում։ Չորս օրից պատասխանը գալիս է։ Դե, և թագավարակի այդ թագը տալիս են ինձ։
- Թաքցնե՞լ կորոնավիրուսը, թե՞ անտեսել։ Թե մեկը, թե մյուսը։ Պատմություն Բաքվից
- «Մեր կյանքն, առանց այն էլ, մշտապես վտանգի մեջ է»։ Հարցազրույց հայտնի ադրբեջանցի ակտվիստի հետ
- Մահվան պատմություն։ Ադրբեջանում կին է մահացել, շտապօգնությունն ուշացել է
Իմ ընտանիքում վարակին լուրջ էին վերաբերվում։ Կարանտինի ընթացքում պահպանել եմ բոլոր կանոնները․ ձեռքերս լվացել եմ, աշխատանքից բացի ուրիշ ոչ մի տեղ չեմ գնացել, ամեն ինչ սպիրտով ախտահանել եմ։ Մինչ մարդիկ մի դիմակ էին կրում, ես միանգամից երկուսն էի դնում։ Եվ ահս այսպես ստացվեց։
Բժիշկները մեր տուն չեկան։ Ում դիմեցինք, ասացին, որ դա «իրենց մասով չէ»։ Ամեն ինչ ինքներս ենք գնում, ոչ մի ներարկում չեն նշանակել։
Հեռուստացույցով ասում են, թե ամեն ինչ վերահսկողության տակ է, դա սուտ է։ Բժիշկների պակաս կա։ Մեզնով նույնիսկ չհետաքրքրվեցին։
Անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչպես ծանոթներս արձագանքեցին այդ նորությանը։ Անգամ եթե վախեցել են, դեմքիս դա չեն ասի։
Ինձ խնամում է կինս։ Նա ոչնչից չի վախենում։ Ծանոթ բուժքույր էլ կանչեցինք, նա սիստեմա միացրեց՝ բոլոր կազդուրող դեղերը։
Կինս տնից դուրս չի գալիս, իսկ սնունդը մեզ համար տղաս է բերում։ Խանութն էլ, փառք աստծո, հենց տան մոտ է։ Որդուս արձակուրդ են տվել, ինձ էլ իհարկե։
Ի դեպ, կնոջս ու որդուս անալիզներ են արել։ Ոչ մի բան չեն գտել։ Թեև նրանք անընդհատ կողքիս են։ Կինս ընդհանրապես կարծում է, որ այս ամենը դատարկ բան է, «նրանք պարզապես պլան են հանձնում»։
Գրիպի մասին գոնե գիտես, թե ինչ է։ Մեկ քթիցդ է հոսում, մեկ հազում ես։ Իսկ դրա դեպքում ոչինչ տեղի չի ունենում, բայց ասում են, որ մոտդ կորոնա է։ Հիմա ինձ լավ եմ զգում, ոչ մի բողոք չունեմ։
Ասում են, որ բոլորը պարտադիր վարակվելու են։ Եվ ուժեղները, և թույլերը։ Պարզապես պետք է աշխատել պաշտպանվել, ես միայն դա գիտեմ»։