Կորոնավիրուսը Հայաստանում․ ապրիլի 20-ի դրությամբ ևս երկու մարդ է մահացել, վարակվածների թիվն ավելացել է 48-ով
Հայաստանում ապրիլի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1339 է, ավելանալով 48-ով։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հաղորդում է նաև, որ ևս երկու մարդ է մահացել, այպիսով արձանագրվել է մահվան 22 դեպք: Չի հաջողվել փրկել 62 և 90 տարեկան պացիենտների, որոնք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 35-ով, այժմ բուժվածների թիվը կազմում է 580։ Այս պահին շարունակում է բուժում ստանակ 737 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 13 հազար 373 թեստ։
Հաաստանում արտակարգ դրություն է գործում մարտի 16–ից։ Այն հայտարարված էր մեկ ամսով։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով։ Մարտի 25–ից գործում է նաև մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակում։ Տնից կարելի է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ անձնագրով և «տեղաշարժի թերթիկով»։ Խախտումներին հետևում է ոստիկանությունը։ Չի աշխատում ողջ հանրային տրանսպորտն, այդ թվում՝ մետրոն։