Կորոնավիրուսը Կովկասում: Մահացության աճ Ինգուշեթիայում բժիշկների և նրանց ընտանիքների շրջանում, նաև բողոք՝ պաշտոնական վիճակագրության նվազեցման դեմ
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
ՀայաստանԱդրբեջանՎրաստանՆոր դեպքեր1841015Հիվանդներ4 0442 980671Նոր մահեր+3+10Մահեր523612Առողջացել են1 6661 886393 -
Հայաստանում երեք մահ մեկ օրվա ընթացքում, վարակվածների թվի կտրուկ աճ
Մահերի թիվը հասել է 52-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 4 044 է։
1,666 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
• Ինչո՞ւ է Հայաստանը վարակվածների թվով առաջատարը տարածաշրջանում
-
19 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր 671
Համաճարակի մեկնարկից ի վեր 12 մարդ է մահացել։
Ապաքինվել է 393 մարդ։
Արտակարգ դրությունը Վրաստանում
Հայտարարվել է մարտի 21–ին, կտևի մինչև մայիսի 22–ը։ Սակայն շատ սահմանափակումներ արդեն չեղարկվել են։
Մայիսի 11-ից բացվել են բոլոր խանութները, բացառությամբ հագուստի և կոշկեղենի, փակ են նաև մեծ առևտրի կենտրոնները։
Բիզնեսի մեծ մասը վերսկսել է աշխատանքը։
Դեռ չի աշխատում հանրային տրանսպորտը, գործում է պարետային ժամ 21:00–ից մինչև 06:00–ն։
Ազատությո՞ւն, թե՞ կարանտին։ Հարցում Արևմտյան Վրաստանի փողոցներում
-
Մահացության աճ Ինգուշեթիայում բժիշկների և նրանց ընտանիքների շրջանում, նաև բողոք՝ պաշտոնական վիճակագրության նվազեցման դեմ
Ինգուշեթիայում սոցցանցերում ավելի ու ավելի շատ են հրապարակումներն այն մասին, թե ինչպես են կորոնավիրուսով հիվանդանում և մահանում բուժաշխատողներն ու նրանց ընտանիքները։
Ահմեդ Ահիլգովը բժիշկ–ռենտգենաբան է Ինգուշեթիայի հանրապետական հիվանդանոցում, ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մահացել է մեր գործընկեր Լեյլա Նալգիևայի մայրը։ Դրանից մի քանի շաբաթ առաջ մահացել էր նրա եղբայրը։ Մահացել է իմ գործընկերներ Մադինա և Ռայիսա Օլիգովայաների մայրը, մահացել է Աբուքար և Ազա Ցոլոևների մայրը, մահացել է բժիշկ Խուչիևայի հայրը, մահացել է գործընկեր Ալբակով Զաուրբեկի հայրը։ Սա գործընկերներիս հարազատների այն մահերն են վերջին շրջանում տեղի ունեցած, որ հիմա մտաբերեցի։ Սարսափելի իրավիճակ է»։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ համաճարակի մեկնարկից ի վեր Ինգուշեթիայում վարակվել է 1 372 մարդ, մահացել՝ 35–ը։
Ատիվիստները պնդում են, որ իրականում կորոնավիրուսից Ինգուշեթիայում մահացել է արդեն ոչ պակաս, քան 83 մարդ։
Ծանր թոքաբորբից մարտի 14–ին մահացել է հայտնի հանրային գործիչ Միքայիլ Խուչիևն ու նրա 80-ամյա հորեղբայրը։ Կորոնավիրուսից մահացածնների ցանկում նրանց անունները չկան։
-
Չեչնիայում բժիշկները պահանջում են պաշտպանության միջոցներ, ի պատասխան՝ նրանց սպառնում են ազատել աշխատանքից և վտարել հանրապետությունից ընտանիքների հետ միասին: Տեսանյութ
Գուդերմես քաղաքում ըմբոստացել է հիվանդանոցի անձնակազմը, այն բանից հետո, երբ որոշվել է այն ամբողջությամբ վերափոխել կորոնավիրուսով հիվանդներ ընդունելու համար:
Բժիշկները և բուժքույրերը սկսել են սոցցանցերում տարածել հաղորդագրություններ, որտեղ ասվում է, որ ոչ բոլորն են պատրաստ աշխատել այդպիսի պացիենտների հետ: Իսկ նրանք, ովքեր պատրաստ են, խոսում են իրենց ամբողջովին անպաշտպան լինելու մասին. նրանք չունեն ոչ հատուկ պաշտպանիչ հագուստներ և նույնիսկ դիմակներ:
Հիվանդանոցի ղեկավարությունը առաջարկել է նրանց, ովքեր չեն ուզում աշխատել, ազատվել: Սակայն բժիշկներն ասում են, որ ոչ հրապարակավ իրենց զգուշացրել են․ ազատման համար կպատժվեն: Հաղորդագրություններից մեկում ասվում է՝ սպառնացել են վտարել «հրաժարվողներին» ընտանիքների հետ միասին: Մինչ այդ Չեչնիայում այդպես են վարվել միայն ահաբեկիչների ընտանիքների հետ, գրում է «Նովայա գազետան»:
Հենց հիվանդանոցում, բժիշկների տեղեկություններով, շատ աշխատակիցներ արդեն հիվանդ են: Մայիսի 11-ին կորոնավիրուսից մահացել է այդ հիվանդանոցի վնասվածքաբանության բաժնի վարիչ Համզաթ Ալիևը:
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
ՀայաստանԱդրբեջանՎրաստանՆոր դեպքեր142121 5Հիվանդներ3 8602 879652Նոր մահեր+10+1Մահեր493512Առողջացել են1 5721 833383 -
Ադրբեջանում 121 նոր դեպք է, այդ թվում վարակվել է 33 բանտարկյալ
121 նոր դեպք Ադրբեջանում ՝ ընդհանուր 2 879 դեպք
Համաճարակի մեկնարկից ի վեր 35 մարդ է մահացել։
Ապաքինվել է 1 833 մարդ։Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներն Ադրբեջանում
Մայիսի 4–ից Ադրբեջանում մասնակիորեն մեղմել են կարանտինային ռեժիմը, սակայն այն ամբողջությամբ կչեղարկվի միայն մայիսի 31–ին։
Շրջաններում չեղարկվել են տեղաշարժի բոլոր սահմանափակումները, բացվել են սրճարանները, ռեստորաններն ու այգիները։ Մեծ քաղաքներում՝ Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում և Լենքորանում տեղաշարժի սահմանափակումն ուժի մեջ է մնում։
Տնից դուրս գալու համար նախկինի պես պետք է աշխատավայրից տեղեկանք ունենալ կամ ստանալ sms-թույլտվություն՝ երեք ժամով դրսում գտնվելու համար։
Աշխատում են ավտոբուսները, բայց փակ է մետրոն։ Սրճարաններն ու ռեստորանները նախկինի պես փակ են։ Բաց են բոլոր խանութներն, աշխատանքը վերսկսել են վարսավիրանոցներն, աշխատանքի են վերադարձել որոշ պետական կառույցների աշխատակիցներ։
• Ադրբեջանում սկսվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ ալիքը, սակայն դա գրեթե չի քննարկվում
-
Վրաստանում հերթական մահը
Հիվանդների ընդհանուր թիվը հասել է 652-ի:
Համաճարակի մեկնարկից ի վեր 11 մարդ է մահացել։
Ապաքինվել է 383 մարդ։
• Համաճարակները Կովկասում 100 տարի առաջ․ օճառով լվացեք բերանն ու մի համբուրեք մայրիկին
-
Եվս մեկ մահ Հայաստանում, 142 նոր դեպք, արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է
Մահերի թիվը հասել է 49-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 3 860 է։
1,572 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը։
• Ինչո՞ւ է Հայաստանը վարակվածների թվով առաջատարը տարածաշրջանում
-
5 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր 652
Համաճարակի մեկնարկից ի վեր 11 մարդ է մահացել։
Ապաքինվել է 383 մարդ։
Արտակարգ դրությունը Վրաստանում
Հայտարարվել է մարտի 21–ին, կտևի մինչև մայիսի 22–ը։ Սակայն շատ սահմանափակումներ արդեն չեղարկվել են։
Մայիսի 11-ից բացվել են բոլոր խանութները, բացառությամբ հագուստի և կոշկեղենի, փակ են նաև մեծ առևտրի կենտրոնները։
Բիզնեսի մեծ մասը վերսկսել է աշխատանքը։
Դեռ չի աշխատում հանրային տրանսպորտը, գործում է պարետային ժամ 21:00–ից մինչև 06:00–ն։
Ազատությո՞ւն, թե՞ կարանտին։ Հարցում Արևմտյան Վրաստանի փողոցներում։ Տեսանյութ
-
Հյուսիսային Օսիայում ուսուցիչներին ստիպում են իրենց աշխատավարձի մի մասը նվիրաբերել համավարակի դեմ պայքարին
Այս մասին “Բաց մեդիա» պարբերականին պատմել են մի խումբ մանկավարժներ, այդ թվում՝ Վլադիկավկազի դպրոցներից մեկի տնօրենը։ Փողը կանխիկ են հավաքում կամ ստիպում են փոխանցել իշխանությունների վերջերս ստեղծած բարեգործական հիմնադրամին։ Ով հրաժարվում է, սպառնում են հեռացնել աշխատանքից։
Հանրային կերպով ուսուցիչները չեն ուզում բողոքել, քանի որ վախենում են կորցնել աշխատանքը․ Օսիայում ուսուցիչների գործազրկությունը բարձր է։
Ողջ Ռուսաստանում դպրոցներում աշխատավարձերը շատ ցածր են։ Սակայն, շնորհիվ 2019 թ–ին պետության հովանավորած հետազոտության, պարզվել է նաև, որ Ռուսաստանի բոլոր երկրամասերից և հանրապետություններից ամենացածր աշխատավարձն այդ ոլորտում Հյուսիսային Օսիայում է։
Վերջին մեկ օրում Հյուսիսային Օսիայում գրանցվել է կորոնավիրուսի 70 նոր դոպք։ Ընդհանուր առմամբ, համավարակի մեկնարկից ի վեր վարակվել է 1 871 մարդ, նրանցից 14–ը մահացել է։
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը