Կոռուպցիոն բացահայտումները Հայաստանում շարունակվում են, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում
Հայաստանում շարունակվում են կոռուպցիոն սկանդալները ։ Փետրվարի 5–ին ձեռբակալվել է Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը։ Այս պահին նա «ամենաբարձրաստիճանն է» բացահայտված կոռուպցիոներների ցանկում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերմիշյանը կասկածվում է շինթույլտվության համար խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։ Բացի այդ, նա մեղադրվում է, որ խոշոր գործարարի է ներկայացրել Հայաստանի վաստակավոր շինարարի կոչման 5000 դոլար կաշառքի դիմաց։
• Հակակոռուպցիոն պայքար Հայաստանում․ նոր կառավարության առաջին քայլերի մասին JAMnews–ի շարքից
• Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում զգալի հաջողությունների չի հասել, «լճացումը» շարունակվում է
Ձերբակալվել է նաև Վրաստանի հետ սահմանին գտնվող Բավրա հսկիչ անցակետի մի քանի աշխատակից։ Նրանք նպաստել են առանց մաքսային ձևակերպման ապրանքների ներկրմանը։ Այն մասին, որ կանխվել է մաքսանենգ ապրանքի մեծ խմբաքանակի ներկրման փորձ, փետրվարի 6–ին կառավարության նիստին հաղորդել է վարչապետը․
«Զարմանում եմ այդ մարդկանց տրամաբանության վրա, տպավորություն է՝ հեռուստացույց չեն դիտում, սոցցանցերին ու լուրերին ընդհանրապես չեն հետևում: Եթե որևէ մեկին թվում է, որ այստեղ հրապարակային տեսախցիկների առաջ մի բան խոսում ենք, աշխատասենյակներում ուրիշ բան անում, այդ մարդիկ ուղղակի չարաչար սխալվում են: Կոռուպցիան արմատախիլ ենք անելու Հայաստանում։ Բոլոր նրանք, ովքեր կկասկածեն, կարծում եմ, կճաշակեն այդ կասկածների ամենադառը պտուղները»։