Կարծիք․ COVID-19–ն արժանի է մարդկության հարգանքին
✶ Գրառումը հրապարակվել է Թենգիզ Ջոպուայի ֆեյսբուքյան էջում
COVID-19–ն արժանի է մարդկության հարգանքին։ Վարակը ցույց տվեց, թե որքան անպաշտպան է այն, որքան են խեղաթյուրված ժամանակակից հասարակության առաջնահերթությունները։
Մենք կարծում էինք, որ կրթված, բարձր ինտելեկտով անհատներ ենք, որոնք ունակ են հրթիռներ ուղարկել Մարս, անօդաչու ինքնաթիռներ, ռոբոտներ, արհեստական ինտելեկտ ստեղծել և գիտեն, թե ինչպիսին է աշխարհը լինելու վաղը, հաջորդ օրն ու երկու հարյուր, հազար տարի անց։
Իսկ իրականում, պարզվեց, որ մենք ինքնավստահ ապուշներ ենք, որոնք անգամ չգիտեն, թե ինչպես ճիշտ լվալ ձեռքերը։
Վարակը մեզ հարվածեց և գլորեց ինքնահիացման, ինքնագովերգման, մեր ամբարտավանության և աստվածանման գոյության բարձունքից։
Մենք թշվառ, սարսափելի վախկոտ և հիմար արարածներ ենք։ Պետք է ընդունել դա և կյանքը կառուցել՝ հաշվի առնելով գործած սխալները։
Իրոք գնահատել այն, ինչն անգին է, և այս կյանքի յուրաքանչյուր օրվա համար ուրախանալ այնպես, կարծես այն վերջինն է։
Եվ, որ ամենագլխավորն է, միմյանց օգնության ձեռք մեկնել։ Այս պանդեմիայի մեջ ավելի կարևոր բան չկա, քան հասարակ մարդկանց փոխօգնության և փոխաջակցության օրինակները։
Սա այն է, ինչն ինձ ոգեշնչում է և ստիպում հավատալ մեզ բոլորիս համար ավելի լավ ապագային։
- Ինչի՞ց է վախենում և ինչպե՞ս է ապրում Բաքուն կարանտինի պայմաններում։ Լուսանկարներ և պատմություններ
- Լրագրողի օրագիրը, որը մեկուսացած է երեք երեխաների հետ։ Հայաստան, կորոնավիրուս
