Կալաշնիկովի ինքնաձիգների նոր մոդելները կարտադրվեն Հայաստանում
Հայաստանում կգործարկվի Կալաշնիկովի նորագույն նմուշների՝ АК-12 և АК-15 ինքնձիգների արտադրությունը։ Ինչպես հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, համապատասխան համաձայնագիրն արդեն ստորագրվել է Մոսկվայում․
«Պայմանագիրը ստորագրել են «Royalsys Engineering ltd.» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցերնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը»։
Համաձայնագրի մանրամասները հատնի չեն։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշում է, որ Հայաստանի կողմից համաձայանգիրը ստորագրել է «բացարձակ անհայտ մի ընկերություն»։
Նրա մոսկվացի գործընկեր Լեոնիդ Ներսիսյանը նշում է, որ խոսքը գնում է հենց համաձայանգրի մասին, այլ ոչ թե հուշագրի կամ նախնական պայմանավորվածության։ Ըստ նրա՝ Հայաստանում, ըստ ամենայնի, կիրականացվի ինքնաձիգների հավաքումը․
«Ինձ թվում է, որ կամ հավաքումն է իրակացվելու, կամ առանձին մասերի արտադրությունը։ Սակայն, ըստ ամենայնի, դա լիցենզիոն հավաքում է լինելու։ Դետալների մեծ մասը Ռուսաստանից է ուղարկելու»։
Հայաստանում արտադրություն կազմակերպելու ռուսական իշխանությունների որոշումը Լեոնիդ Ներսիսյանը տնտեսական շահավետությամբ է բացատրում․
«Լոգիստիկայի առումով առավել հարմարավետ է դետալները Հայաստան բերել։ Եվ գլխավորը․ Հայաստանում ինքնաձիգները հավաքելն ավելի ձեռնտու է, քանի որ Հայաստանում աշխատավարձերն ավելի ցածր են։ Իսկ հայկական կողմի համար դա նոր աշխատատեղեր կապահովի»։