Թմրանյութ վաճառողներ, արձանից ներողություն խնդրեք
Ծաղիկների տոնին՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրը, նրա արձանին հետևյալ գրառումը հայտնվեց. «Շնորհավոր ստրուկների տոնը»: Բանն այն է, որ «ծաղիկ» (gül) և «ստրուկ» (qul) բառերն ադրբեջաներենում նման կերպ են արտասանվում, այնպես որ կալամբուրի պես մի բան ստացվեց:
Արձանը Կենտրոնական բանկի շենքի մոտ է: Այնտեղ սովորաբար մայիսի 10-ին տոնական միջոցառումներ են անցկացվում, տեղադրվում ծաղկե արձաններ:
Մայիսի 11-ին ձերբակալվեցին NIDA երիտասարդական շարժման անդամ Բայրամ Մամեդովն ու հասարակական գործիչ Գիաս Իբրահիմովը: Երիտասարդներին մեղադրեցին թմրանյութեր պայելու և իրացման մեջ: Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ խուզարկության արդյունքում նրանցից յուրաքանչյուրի բնակարանում մեկ կիլոգրամ հերոին են գտել:
Բայրամ Մամեդովի բարեկամներն ասում են, որ խուզարկությունը կատարվել է բոլոր հնարավոր կանոնների խախտմամբ, իսկ թմրանյութերն հենց իրենք են բերել բնակարան:
Խաթայինի շրջանի դատարանում կայացավ փակ դատական նիստ: Ձերբակալվածների համար որպես խափանման միջոց է ընտրվել 4 ամսվա ազատազրկումը:
Փաստաբան Էլչին Սադիխովն ասում է, որ քննության ժամանակ Գիաս Իբրահիմովին կտտանքների են ենթարկել և պահանջել ներողություն խնդրել արձանից. «Ներողություն խնդրեք, AzTV-ն դա կնկարահանի, և ձեզ բաց կթողնեն»: [AzTV-ն պետական հեռուստաալիք է]:
Լրատվամիջոցները
Անկախ լրատվամիջոցները, մասնավորապես MeydanTV-ն և Ազատություն ռադիոկայանը, իրադարձությունները լուսաբանում են ամենայն մանրամասնությամբ:
Իշխանամետ լրատվամիջոցները ձևացնում են, թե ոչինչ տեղի չի ունեցել, կամ նորությունը մատուցում են որպես երկու հանցագործների ձերբակալում:
Սոցցանցերը
Քանի որ արձանի հանդեպ վանդալիզմի մասին նորությունը լայնորեն չլուսաբանվեց մամուլում, սոցցանցերում այս թեման սահմանափակվեց այլընտրանքային կարծիք ունեցողների նեղ շրջանով: Բավական է միայն ասել, որ disput.az ֆորումում, որտեղ քննարկվում են արդիական թեմաները, այս նորությունը չքննարկվեց: Իսկ Ֆեյսբուքում այդ մասին խոսում են միայն լրագրողներն ու հասարակական գործիչները:
«Ժամանակն է հերոինն ավելացնել ազգային արժեքների ցանկում և անվանել «սպիտակ ոսկի»: Բամբակն արդեն վաղուց սպիտակ ոսկի չէ»:
«Ստրուկների երկրում ազատ մարդկանց այսպիսի անմեղ կատակն ընկալվում է որպես լուրջ վտանգ»:
Մեկնաբանություն Ազատություն ռադիոկայանի հոդվածի տակ.
«Իրենց մշակութային մակարդակն են ցուցադրում, վանդալնե՛ր: Ոչինչ, բանտում նրանց կսովորեցնեն՝ ինչպես իրենց պահել»:
Գիաս Իբրահիմովը հայտնի է որպես «Խամսա» ինտելեկտուալ խաղի մասնակից: Նրա ծանոթները սոցցանցերում մռայլ կատակում են, թե երևի այնտեղ էլ վաստակել է մի կիլոգրամ հերոինի գումարը:
Հրապարակկվել է 13.05.2016