Երևանում անցկացվել է հայ-վրացական բարեկամությանը նվիրված համերգ
Լուսանկարը՝ Լյուսի Սարգսյան, JAMnews
Այս տարի լրացել է Հայաստանի ու Վրաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին: Երկու ժողովուրդների միջև բարեկամության ու համագործակցության փաստը նշվել է դասական երժտության համերգով:
Հանդես են եկել հայ ու վրացի երաժիշտներ: Համերգն անցկացվել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակներում:
Հանդիսատեսի ուշադրությունը գրավել են մասնավորապես դաշնակահար Մամիկոն Նահապետովի ու կլարնետահար Դմիտրի Բոքոլիշվիլիի համատեղ կատարումները:
Պատահական չէ, որ հայ-վրացական հարաբերություններին նվիրված այս երեկոն անցկացվել է Խաչատրյանի փառատոնի շրջանակներում։ Արամ Խաչատրյանն ինքը ծնվել է Վրաստանում և ամբողջ կյանքում նրան ուղեկցել են Թիֆլիսի հետ կապված հիշողությունները։
Խաչատրյանն ասում էր, որ Թիֆլիսը երաժշտության քաղաք է, Թիֆլիսը հնչող քաղաք է. մի բակում հնչում էր հայ ժողովրդական երգը, մյուս բակում՝ վրացական ժողովրդական բազմաձայնությունը։ Արամ Խաչատրյանը 16 տարեկանում հայտնվում է Թիֆլիսի օպերային թատրոնում, որտեղ էլ նա առաջին անգամ առնչվում է մեծ արվեստի հետ, տեսնում է Պալիաշվիլու օպերաներից մեկն ու այդ պահից սկսած որոշում է երաժիշտ դառնալ: