Երգչուհի Զառա Մգոյանը Բաքվում է՝ երգով, որի խոսքերի հեղինակը ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան է
Բաքվում կայացել է «Տապ» երրորդ երաժշտական փառատոնը, որը կազմակերպվել էր ադրբեջանական ծագում ունեցող ռուսաստանցի երգիչ Էմին Աղալարովի կողմից, որը համատեղության կարգով նաև Ադրբեջանի նախագահի նախկին փեսան է:
Փառատոնի առաջին օրվա մեջ կազմակերպիչները կարողացել էին 75 կատարողի ելույթ ներառել: Նրանց խոսքով՝ դա համաշխարհային ռեկորդ է:
Երրորդ «Տապում», որն անցկացվեց հուլիսի 26-29-ը, ելույթ ունեցան արտիստներ Ադրբեջանից, Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից, ընդ րում, ռուսական փոփ-երաժշտությունը ներկայացված էր գրեթե ողջ կազմով: Փառատոնի մասնակիցների թվում էին Ֆիլիպ Կիրկորովը, Սոսո Պավլիաշվիլին, Նյուշան, Անի Լորակը, Գրիգորի Լեպսը, Տիմատին և այլոք: Ընդահնուր առմամբ մոտ 81 արտիստ էր հրավաիրված:
Այս տարի միջոցառումն արժեցել է 6 միլիոն դոլար՝ ավելի թանկ, քան նախորդ տարիներին:
Փառատոնն անցկացվել է Sea Breeze Hotel հյուրանոցում, որը գտնվում է Կասպից ծովի ափին: Տոմսերի արժեքը տատանվում էր 50-300 դոլարի սահմաններում:
Փառատոնին որպես հանդիսատես ներկա էին նաև ռուս պաշտոնյաներ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ դա իր համար հնարավորություն է «համատեղելու հաճելին և օգտակարը՝ տեղի արտգործնախարարության իր գործընկերոջ հետ ավանդական հանդիպումն ու ստեղծարար հանգիստը»:
Զախարովան նշեց նաև, որ փառատոնի ընթացքում կհնչի իր և Մաքսիմ Ֆադեևի համատեղ երգը: Այն կկատարի երգչուհի Զառան (որի ժամանումը Բաքու սկանդալ էր առաջացրել ադրբեջանցիների շրջանում նրա «հայկական ազգանվան» պատճառով):
Եվ մինչ տեղական լրատվամիջոցները գունեղ նկարագրում էին, թե ինչ հիանալի է անցնում փառատոնը, սոցցանցերում արձագանքը հիմնականում բացասական էր.
«Ճաշակի դեգրադացիա: Վրաստանում Փլանթն է երկուսուկես ժամ կենդանի համերգ տալիս, իսկ մեզ մոտ՝ Ուսպենսկայան՝ հինգ րոպե ֆանագրամայի տակ, այն էլ՝ ավելի թանկ»:
«Բաքվում հավաքել են բոլոր բաղաձայններին և անտաղանդներին, որոնց այլ փառատոնները չեն ընդունում»:
««Տապին» կարող են գնալ միայն նրանք, ովքեր պողպատյա նյարդեր և թմբկաթաղանթներ ունեն. այլ կերպ այդ խառնաղմուկը հնարավոր չէ տանել»:
Իսկ Մարիա Զախարովային փառատոնը դուր է եկել.
«Հիանալի փառատոն է, շատ մասշտաբային է, մասնակցում է գրեթե ողջ ռուսական էստրադան: Ապրեն կազմակերպիչները»: