Գեներալը մենամարտի է հրավիրել ռուսական ընդդիմության առաջնորդին
Ռուսաստանի ամենաբարձրաստիճան ուժայիններից մեկը, Ռոսգվարդիայի գեներալ Վիկտոր Զոլոտովը հրապարակել է վիդեուղերձ՝ ուղղված ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսանդր Նավալնիին:
Նախապատմություն
Այդ ուղերձը հնչել է ի պատասխան Նավալնիի հիմնած Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի հետաքննության: Դրանում պնդում է արվում, որ Ռոսգվարդիայի համար սննդի գնումների ժամանակ իրականացվում են միլիարդավոր ռուբլու կոռուպցիոն գործարքներ:
Բացի այդ, հետաքննության մեջ հարցականի տակ է դրվում Վիկտոր Զոլոտովի և նրա ընտանիքի հսկայական կարողության ծագումը: Գեներալը ողջ կյանքը պետական ծառայության է եղել՝ իրականացրել է նախագահ Ելցինի, Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետ Սոբչակի, նախագահ Պուտինի, և միայն երկու տարի՝ «հեղինակավոր» ձեռնարկատեր Ռոման Ցեպովի պահպանությունը:
Արձագանք
Վիկտոր Զոլոտովը չի կարողացել պատասխանել Ալեքսանդր Նավալնիին ըստ էության: Նա չի հերքել հետաքննության մեջ բերված բազմաթիվ փաստերից ոչ մեկ:
Փոխարենը նա իր տեսանյութը դիտողներին հայտնել է հետևյալը.
• Նավալնին «պատրաստվել է ամերիկյան փորձանոթում»
• Նա «փտած և ժանգոտած» մարդ է
• Նման հատկանիշներով են օժտված Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հանգուցյալ ձեռնարկատեր Բորիս Բերեզովսկին և արտասահմանում ապրող Միխայիլ Խոդորկովսկին:
Իրեն գեներալ Զոլոտովը բնութագրել է հետևյալ կերպ.
• Ազնիվ մարդ
• Ամբողջ կարողությունը հավաքվել է սեփական աշխատանքով այդ թվում շնորհիվ այն բանի, որ ժամանակին նա եղել է «կոմունիստական աշխատանքի հարվածային»
• Վիրավորել են նրա սպայական պատիվը:
Վիկտոր Զոլոտովը ցանկացել է իր սպայական պատիվը պաշտպանել մենամարտով՝ «տատամիի վրա կամ ռինգում»: Այնտեղ նա պատրաստվում է Ալեքսեյ Նավալնիից «շան լանգետ» սարքել:
Եթե մարտահրավերն ընդունվի, մարտը տեղի կունենա ոչ շուտ, քան երկու շաբաթ հետո: Մինչ այդ Նավալնին կրում է իր 30-օրյա կալանքը՝ ցույցերի անցկացման կարգը խախտելու համար:
Սոցցանցերում ծիծաղում են
Սոցցանցերի օգտատերերը սարկազմով են արձագանքել գեներալ Զոլոտովի ելույթին.
«Սպայական պատվի վարվելակարգը ոստիկանների և դերժիմորդաների վրա չի տարածվում: Նրանց անգամ Ազնվական ժողով թույլ չէին տա մտնել»
«Եթե սա գվարդիա է, ապա սովորական բանակը տեսնել ես հաստատ չեմ ուզում»
«Քանի որ զենքի ընտրությունը կանչվողինն է, ես Նավալնիի խորհուրդ կտայի ընտրել ռեփ-բաթթլ»
«Բոլոր Զոլոտովները չեն, որ փայլում են»: