Բողոքի ցույցերը Երևանում շարունակվում են, ձերբակալվել են տասնյակ մարդիկ
Նոյեմբերի 20-ին առավոտյան ցուցարարները Երևանում փակել են միանգամից երկու կենտրոնական պողոտա, ինչը կաթվածահար է արել մայրաքաղաքի երթևեկությունը: Վերջին 10 օրվա ընթացքում Հայաստանում անդադար տեղի են ունենում վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ: Ցուցարարները բերման են ենթարկվում, քանի որ երկրում դեռ գործում է ռազմական դրության ռեժիմը, որն արգելում է հանրահավաքներ անցկացնել:
Այսօր տասնյակից ավելի մարդիկ են ձերբակալվել: Նրանց թվում են նաև 17 ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը։ Պահանջը դրվել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Հայաստանում շատերը դա համարեցին Արցախը կամավոր Ադրբեջանին հանձնելու քայլ:
Այսօր ցուցարարները Բաղրամյան և Տիգրան Մեծ պողոտաները փակեցին ոչ թե մարդկանց շղթայով, ինչպես նախօրեին, այլ իրենց մեքենաներով: Իրավապահ մարմինները ստիպված էին քարշակներ օգտագործել երթևեկությունը վերականգնելու համար: Տեղում աշխատում են ոստիկանության ստորաբաժանումները, այդ թվում ՝ ռազմական: