Բողոքի ակցիաներ Իրանի քաղաքներում
Հինգշաբթի օրվանից սկսած Իրանի քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվում, հաղորդում է Բի-Բի-Սին: Սկզբում դրանք համակեցին Ռեշթն ու Քերմանշահն, այնուհետև տարածվեցին նաև այլուր:
Սկզբում ելույթների համար առիթ էին հանդիսացել աճող գները: Այնուհետև բողոքի ակցիաների մասնակիցները սկսեցին ընդհանուր քաղաքական պահանջներ առաջադրել:
Նրանք քննադատում էին կրոնական առաջնորդներին, որոնք կառավարում են Իրանը, և անձամբ երկրի նախագահ Հասան Ռոհանիին, պահանջում քաղբանտարկյալների ազատ արձակում, ոստիկանական բռնության դադարեցում, ինչպես նաև Սիրիայում և Լիբանանում զինված միջամտություից հրաժարում:
Իրանի մայրաքաղաք Թեհրանում ցույցեր դեռևս տեղի չեն ունենում:
Նման զանգվածային հակակառավարական ելույթներ Իրանում չեն եղել 2009թ-ից: