Բաքվում ջազ փառատոն է մեկնարկել
Ադրբեջանի մայրաքաղաքում բացվել է ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկն՝ ամենամյա ջազ փառատոնը:
Բաքվի միջազգային ջազ փառատոնն անցկացվում է 2005թ—ից: Այս տարի փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 20-28-ը: Փառատոնին ելույթ կունենան երաժիշտներ Գերմանիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Նիդերլանդներից, Իսրայելից, Ֆրանսիայից և այլ երկրներից:
Փառատոնի շրջանակում կանցկացվի «I am Jazzman!» երիտասարդ կատարողների միջազգային փառատոն, ադրբեջանական ջազի օրեր, մանկական ջազ համերգ, գեղարվեստական ցուցահանդեսներ, վարպետաց դասընթացներ և այլ միջոցառումներ:
Փառատոնն այս տարի բացումն արել է գվինեացի երաժիշտ Սեկոու Կույայթը (Sekou Kouyate): Սեկոու Կույայթը կորեի (աֆրիկական 21-լարանի երաժշտական գործիք) վիրտուոզ երաժիշտ է, որին անվանում «աֆրիկյան Ջիմի Հենդրիքս»:
Ադրբեջանական ջազն էթնոջազի տարատեսակ է, որը հիմնված է ավադական նոր օռլեանյան ջազի և արևելյան մուղամի մոտիվների սինթեզի վրա: Այդ ոճը հայտնի է դարձել կոմպոզիտոր և դաշնակահար Վագիֆ Մուստաֆազադեի և նրա դստեր Ազիզայի շնորհիվ: Ջազի ադրբեջանցի կատարողները բազմաթիվ միջազգային ջազ փառատոնների և մրցույթների մասնակիցներ և հաղթողներ են: