Բաքվում արվեստի փառատոն է սկսվել, որը նվիրված է մեծն պոետ Նասիմիին
Բաքվում սկսվել է արվեստի փառատոնը, որը նվիրված է միջնադարյան ադրբեջանցի պոետ և մտածող Իմադեդին Նասիմիի ստեղծագործական ուղղուն։
Իմադեդին Նասիմին (1369 – 1417) ականավոր պոետ և միստիկ է, որը գրել է ադրբեջաներեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ Նա կարևոր դեր է խաղացել ադրբեջանական պոեզիայի զարգացման գործում։ Նա հուրուֆիզմի՝ սուֆիզմի (իզոթերիկ ուղղություն իսլամում) հետևորդ էր։ Հոգևորականների մեղադրանքով գլխատվել է Հալեպում ազատամտության համար։
Փառատոնի շրջանակում բազմաթիվ տարաբնույթ միջոցառումներ կանցկացվեն՝ ասմունք, նորաձևության ցուցադրություն, տեղացի և արտասահմանցի երաժիշտների մասնակցությամբ համերգներ, ցուցահանդեսներ և անգամ յոգայի «սեանս»։ Այդ ամենն անցկացվելու է Բաքվի և դրա մերձակայքի տարբեր հարթակներում, ինչպես նաև Շամախի քաղաքում, որը համարվում է պոետի հայրենիքը։
Փառատոնն անցկացվում է Հեյդար Ալիևի հիմնադրամի կազմակերպմամբ և մշակույթի ու զբոսաշրջության նախարարության աջակցությամբ։