Հունվարի 15–ից Հայաստանում ուժի մեջ է մտել անասունների մորթը բացառապես լիցենզավորված սպանդանոցներում իրականացնելու վերաբերյալ պահանջը։ Եվ այս ողջ ընթացքում Հայաստանում ցույցեր էին իրականացնում «սպանդանոցների» մասին օրենքի դեմ։
Հատուկ մասնագիտացված սպանդանոցներում անասունների մորթի պահանջը հետաձգվել է մինչև հուլիսի մեկը ֆերմերների, մսագործների և անասնապահների ճնշման տակ, որոնք դժգոհ են կառավարության որոշումից։ Նրանք, մասնավորապես, ասել են, որ իրենց համար օրենքը լրացուցիչ դժվարություններ է առաջացնում։ Ֆերմերներy չէին պատկերացնում անգամ, թե ինչպես շտապ կազմակերպել անասունների տեղափոխումը մորթի համար և որտեղ։ Փորձագետները հաշվարկել էին, որ այդ պատճառով գները կարող են բարձրանալ շուրջ տասը տոկոսով։
Կառավարությունը մտադիր է մինչև հուլիսի մեկն օրենքի կատարման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել, սարքավորումների և անասունների տեղափոխման համար մեքենաների գնման համար արտոնյալ վարկեր տրամադրել։ Քննարկվում է նաև փոքր շարժական ֆուրգոն-սպանդանոցներ ստեղծելու գաղափարը։ Կարծիք կա, որ դա ավելի նպատակահարմար տարբերակ է այն բնակավայրերում, որտեղ ստացիոնար սպանդանոցի աշխատանքի համար բավականաչափ քանակի անասուն չկա։