Արցախում նշում են անկախության հռչակման 26-րդ տարին
Լուսանկարները՝ artsakhpress.am, hetq.am
Արցախում այսօր տոնում են անկախության հռչակման 26-րդ տարեդարձը: Վաղ առավոտից մեկնարկել են տոնական միջոցառումներ՝ և ոչ միայն մայրաքաղաքում, դրանք ընթանում են բոլոր բնակավայրերում:
Արցախ են ժամանել բազմաթիվ հյուրեր տարբեր երկրներից: Լեռնային Ղարաբաղում է գտնվում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:
Ժողովրդի հետ միասին պաշտոնյաները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ոտքով քայլերթով անցել են մինչև քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել Հաղթանակի հուշաքարի պատվանդանին:
Ծաղիկներ են խոնարհվել նաև Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների շիրիմերին: Տեղի է ունեցել ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը:
Երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենալու տոնական համերգ, որը կավարտվի հրավառությամբ: