Արցախի այն տարածքների բնակիչները, որոնք անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, այրում են իրենց տներն ու գույքը
Սոցցանցերում լուսանկարներ և տեսանյութեր են հայտնվել Բերձորի, Քարվաճառի,Աղդամի շրջաններից։
Նոյեմբերի 10-ին Հայաստանն, Ադրբեջանն ու Ռուսաստանը հրադադարի մասին հայտարարություն ստորագրեցին։ Ռուսաստանը՝ որպես տարածաշրջանում անվտանգության երաշխավոր, հակամարտության գոտի մտցրեց խաղաղապահ զորքեր։
Եռակողմ համաձայնագրով՝ մի քանի շրջաններ, որոնք ավելի վաղ գտնվում էին հայկական կողմի վերահսկողության տակ, անցնում են Ադրբեջանին։ Աղդամի շրջանն Ադրբեջանին է վերադարձվում մինչև նոյեմբերի 20-ը։ Մինչև նոյեմբերի 15-ը Հայաստանը վերադարձնում է Քարվաճառի շրջանն, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը՝ Բերձորի շրջանը։
Ադրբեջանի վերահսկողության տակ է անցնում նաև Արցախի հարավն, ինչպես նաև Շուշի քաղաքը։
Այժմ Արցախի այդ շրջաններից տեղի բնակիչների տարահանում է ընթանում։ Հայաստանն ու Արցախը միացնող մայրուղում Արցախից մեկնող մեքենաների հսկայական քանակի պատճառով կիլոմետրանոց խցանումներ են։ Մարդիկ դուրս են բերում հնարավոր ամեն ինչ՝ կահույք, կենդանիներին, կահկարասի։
Համացանցում հայտնվել են այդ վայրերից լուսանկարներ և տեսանյութեր, թե ինչպես են բնակիչները լքում են իրենց տները։