Ապոկալիպսիսի 5 նախանշան
Ֆեյսբուքյան բանհյուսությունից.
— Մոլլա քեռի, դոլար գնելը մե՞ղք է, թե՞ աստվախահաճո գործ:
— Իհարկե, մեղք է, որդյակ: Ընդ որում, ամենածանր մեղքը: Քանի որ դոլարը մասոններն են տպում մուսուլմաններին թուլացնելու համար: Ի դեպ, դոլարի մասին. բանկում այն դեռևս վաճառո՞ւմ են:
1. Սպառնացող արժեզրկման առաջին ու ամենագլխավոր նախանշանը Կենտրոնական բանկի հայտարարությունն է այն մասին, որ ոչ մի արժեզրկում չի լինելու: Նման բան արդեն եղել է. օգոստոսի 22-ին ԿԲ հայտարարեց, որ «արժեզրկման մասին ասեկոսեներն անհիմն են»:
2. Բանկերը դադարում են արտարժույթ վաճառել: Եվ դա ակնհայտ է. օգոստոսի կեսերից ոչ մի բանկ մի հոգուն հարյուր դոլարից ավել չէր վաճառում:
3. Գներն աճում են: Ամեն ինչ սկսվեց թերևս էլեկտրաէներգիայի գնի բարձրացումից: Հետո աստիճանաբար սկսեցին աճել մրգի գները, դրանից հետո՝ հագուստի և շինանյութի:
4. Ամայի սրճարաններ: Եվ բանն այն չէ, որ մարդիկ իրենց չեն կարող թույլ տալ տնից դուրս սնվել: Պարզապես մանաթի հերթական փոխարժեքի տատանման դեպքում ադրբեջանցիները բնազդորեն սկսում են քիչ ծասել՝ վախենալով ոտքերը վերմակից ավել մեկնել:
5. Ժողովրդական բանահյուսություն սոցցանցերում: Սա արդեն երրորդ արժեզրկումն է՝ 2015թ-ի դեկտեմբերից սկսած: Առաջին անգամ բոլորը խուճապի մեջ էին, երկրորդ անգամ՝ սրամտում էին: Այս անգամ ոմանք նույնիսկ բանաստեղծություն գրեցին:
Հրապարակվել է 06.09.2016