Այս անգամ ամեն ինչ սովորականի պես է
Ազգային խորհրդի այս ամսվա մեջ արդեն երկրորդ հանրահավաքն այսօր անցկացվեց Բաքվի «Մեխսուլ» մարզադաշտում ժամը 15:00—ից մինչև 17:00-ը: Չնայած անձրևին՝ հանրահավաքին մոտ 5 հազար մարդ էր եկել: Հանրահավաքից հետո ոստիկանությունը 14 հոգու ձերբակալեց, այդ թվում նաև՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատ և Մուսավաթ կուսակցությունների անդամներին, ինչպես նաև լրագրող Իսլամ Շիհալիին:
Ոստիկանությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հանրահավաքը (որն, ինչպես և նախորդը, արտոնագրված է եղել գործադիր իշխանության կողմից) առանց խախտումների է անցել: Սակայն հանրահավաքի ավարտից հետո այնուամենայնիվ որոշ մասնակիցներ խախտել են հասարակական կարգը:
Իսկ հանրահավաքի մասնակիցները պատմում են, որ ոստիկանությունը պարզապես հարձակվել է հանրահավաքից հեռացող մարդկանց վրա և սկսել է նրանց տանել դեպի հենց սկզբից պատրաստած ոստիկանական ավտոբուսներ:
Ձերբակալվածներից ոմանց հետագայում ազատ են արձակել:
Հրապարակվել է 18.09.2016