Ադրբեջանցի երեք պատգամավորի համար ԵԽԽՎՆ-ն այլևս հասանելի չէ
Եվրախորհրդի խորհրդարանական վերաժողովը (ԵԽԽՎ) հրապարակել է իր այն անդամների ցուցակը, որոնք զրկվել են այդ կազմակերպության անդամակցությունից կոռուպցիոն գործողությունների մասնակցելու և էթիկական նորմեր խախտելու համար:
Այդ ցուցակում, ի թիվս մնացածների, ներառվել են նաև ԵԽԽՎ իսկական երկու անդամ Ադրբեջանից՝ Մուսլիմ Մամեդովն ու Էլհան Սուլեյմանովը: Ինչպես նաև ԵԽԽՎ նախկին անդամ Գյուլթեքին Հաջիբեյլին:
Մամեդովն ու Սուլեյմանովը մեղադրվում են կոռուպցիայի և ԵԽԽՎ էթիկական նորմերի կոպիտ խախտման համար: Բացի այդ, նրանք ոչ մի կերպ չեն արձագանքել այդ հարցերի վերաբերյալ բացատրություններ տալու պահանջով ԵԽԽՎ նամակներին:
Ինչ վերաբերում է Գյուլթեքին Հաջիբեյլիին, ապա նրան նույնպես վերագրվում է էթիկական նորմերի և բացատրություն տալու պահանջների անտեսում:
Բի-Բի-Սիին տված հարցազրույցում Գյուլթեքին Հաջիբեյլին (որը դադարել է ԵԽԽՎ անդամ լինել դեռ 2010թ-ին) ասել է, որ ոչ մի նամակ չի ստացել ԵԽԽՎ-ից, և կատարվածը «սադրանք» է անվանել: Նրա խոսքով՝ դրանում կարող են ներքաշված լինել Ադրբեջանի իշխանությունները, որոնց հետ նա, լինելով ակտիվ ընդդիմադիր գործիչ, վաղուց լավ հարաբերությունների մեջ չէ: Իր կասկածները նա փաստարկել է նրանով, որ, օրինակ, ֆեյսբուքյան իր էջը վերջերս կոտրել են: Հաջիբեյլին խոստացել է պարզել կատարվածն ու, եթե անհրաժեշտ է, նաև հասնել Մարդու իրավունքների ստրասբուրգյան դատարան:
ԵԽԽՎ «սև ցուցակում» է հայտնվել, օրինակ, Զմագո Ելինչիչ Պլեմենիտին և Լուկա Վոլոնտեն, որոնց, ի թիվս այլ մեղքերի, մեղադրում են ադրբեջանական իշխանություններից կաշառք վերցնելու համար:
Միաժամանակ ցուցակում առկա է Անդրեաս Գրոսի անունը, որն, ընդհակառակը, հայտնի է որպես Ադրբեջանի կառավարության գլխավոր քննադատներից մեկը: Սայան նրան, ոչ թե կոռուպցիայի համար են մեղադրում, այլ էթիկական նորմերի խախտման: