Ադրբեջանում պետությունը կվճարի առևտրականներին առևտրի կենտրոնում այրված ապրանքի համար
Պետությունը փոխհատուցելու է այն ձեռնարկատերերի վնասը, որոնց խանութներն այրվել են Բաքվի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով։
Սկզբից տուժած առևտրականները փոխհատուցում են պահանջել առևտրի կենտրոնի տնօրենից ու շրջանային գործադիր իշխանության ղեկավարից, սակայն արդյունքի չեն հասել։ Բանը հասել էր նախագահին, և նա հանձնարարել է նրանց փոխհատուցում վճարել։
• Բլեքաութն Ադրբեջանում․ ինչպե՞ս այն տեղի ունեցավ և ո՞վ է մեղավոր
Ըստ նախնական հաշվարկների՝ ընդհանուր վնասը կազմում է մոտ 200 մլն մանաթ (մոտ $117 մլն)։
Ինչո՞ւ է այրվել առևտրի կենտրոնը
Invalid slider ID or alias.
Diqlas առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել մարտի 26-ին։ Ամեն ինչ սկսվել էր հարևան սրճարանում բռնկված հրդեհից, որը տարածվել էր առևտրի կենտրոնի վրա, և շենքը մինչև վերջ այրվել էր։
• Առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի մասին՝ ավելի մանրամասն
ԱԻՆ ներկայացուցիչները հայտարարել են, որ շենքում չեն պահպանվել հակահրդեհային անվտանգության նորմերը, իսկ ճակատային մասը երեսպատված է եղել բռնկվող նյութով։
Ո՞վ պետք է փոխհատուցի վնասը և արդյո՞ք պետք է
Հարկ է նշել, որ տուժածներին փոխհատուցում ընդհանրապես չի հասնում։ Քանի որ․
[yes_list]
- առևտրի կենտրոնի շենքն ապահովագրված չի եղել
- այրված ապրանքը նույնպես ապահովագրված չի եղել և չէր էլ կարող լինել, քանի որ մանր շարժական ապրանքն ապահովագրության ենթակա չէ
- առևտրի կենտրոնում խանութները վարձակալությամբ էին տրվում առանց գրավոր պայմանագրի։
[/yes_list]
Թե ինչ է այդ ամենը նշանակում, պարզաբանել է փաստաբան Ֆարուխ Հուսեյնովը․
«Նման դեպքերում անպայման պետք է հետաքննություն անցկացվի և քրեական գործ հարուցվի։ Եթե ապացուցվի հրդեհման կամ գույքի միտումնավոր փչացման փաստը, ապա վնասները պետք է փոխհատուցի մեղադրյալը։ Իսկ եթե դա պարզապես դժբախտ պատահար է, և շենքն ապահովագրված չէ, ապա ոչ ոք ոչինչ չպետք է փոխհատուցի։ Ինչ վերաբերում է առևտրի կենտրոնի տիրոջը, ապա նա պատասխան պետք է տա, եթե ապացուցվի, որ շենքում խախտված են եղել հակահրդեհային անվտանգության կանոնները։ Այդ ժամանակ տեսականորեն նրանից կարելի է փոխհատուցում պահանջել։ Սակայն միայն այն դեպքում, եթե կա վարձակալության մասին պայմանագիր և հնարավոր է ապացուցել, թե ինչ գումարի չափով է վնաս պատճառվել։ Պարզ ասած, Diqlas-ի պարագայում ոչ ոքի փոխհատուցում չի հասնում»։
Փաստաբանը նաև ասել է, որ Ադրբեջանի քաղաքացիական օրենսգրքում չի նշվում, թե արդյոք պետք է վարձակալության պայմանագիրը լինի գրավոր, թե բանավոր։ Այսինքն՝ անգամ եթե առևտրի կենտրոնը տարածքն «ազնիվ խոսքի» հիման վրա էր վարձակալության տալիս, դա օրենքի խախտում չէ։