Ադրբեջանում նշվել է Արցախյան պատերազմում տարած հաղթանակի օրը։ Տեսանյութ, լուսանկարներ
Այսօր Ադրբեջանում նշվել է Արցախյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակի օրը։ Երկրի շատ քաղաքներում հաղթական երթեր են կազմակերպվել։ Ամենախոշորն անցկացվել է Բաքվում։
- Ինչո՞ւ է Ռուսաստանը սահմանների հարցում հղում անում 1920-ական թվականների քարտեզներին․ մեկնաբանություն Բաքվից
- Երևանն ու Բաքուն նոր փաստաթղթե՞ր կստորագրեն։ Լուրեր, հայտարարություններ, հերքումներ
- «Լուրջ գործընթացներ են գնում, և դրանք Հայաստանի օգտին չեն»․ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան
2020 թ-ի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի բանակը գրավել է Շուշի քաղաքը։ Մեկ օրից ստորագրվել է եռակողմ հայտարարությունը, որը վերջակետ է դրել Արցախյան երկրորդ պատերազմում։ Նոյեմբերի 8-ն Ադրբեջանում Հաղթանակի օր է հայտարարվել։
Ադրբեջանի Ռազմական վարժարանի սաները Բաքվի կենտրոնից մինչև Ռազմավարի պուրակ տարել են Ադրբեջանի 440 մ երկարությամբ դրոշը։ Դրա երկարությունը խորհրդանշում էր Արցախյան երկրորդ պատերազմը, որը տևել է 44 օր։ Նրանց ուղեկցում էր սահմանապահ զորքերի հեծելախումբը, պատերազմի վետերանները, ինչպես նաև ռազմական նվագախումբը։