Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով առաջին մահն է գրանցվել
Մեկ մարդ է կորոնավիրուսից մահացել Ադրբեջանում։ Մահացածն Ադրբեջանի 51-ամյա քաղաքացի էր, նա Իրանից էր վերադարձել։ Կորոնավիրուսից զատ նա հիվանդ էր կարմիր գայլախտով և երիկամների անբավարարություն ուներ, հաղորդում է Report–ը։
Մահացած կնոջ ընտանիքի անդամներն ու նրա մերձավոր շրջապատը կարանտինի մեջ է։
Ադրբեջանի կառավարությունը կոչ է արել երկրի քաղաքացիներին մոտակա երկու ամսում զերծ մնալ արտասահման մեկնելուց։
Վարակի տարածման դեմ պայքարի շրջանակում ադրբեջանական սրճարաններում և ռեստորաններում ժամանակավորապես արգելել են նարգիլե ծխել։
• Կորոնավիրուս․ պանդեմիա է հայտարարվել։ Ի՞նչ է դա նշանակում, և ի՞նչ սպասել