Ադրբեջանի նոր զբոսաշրջային բրենդը ներկայացվել է Մեծ Բրիտանիայի ցուցահանդեսում
Ադրբեջանի նոր ազգային զբոսաշրջային բրենդը՝ “Take another look”-ը ներկայացվել է Լոնդոնում՝ Համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսին (WTM): Ավելի վաղ բրենդը ներկայացվել է ադրբեջանի հասարակությանը և ոչ միանշանակ արձագանք առաջացրել:
• Ադրբեջանի ինչի՞ն է «Ֆորմուլա-1»-ը
• Իրանցի զբոսաշրջիկները տեղ են արել Հայաստանում
• Բաթում վրացական հանգստավայրի գրավչության գաղտնիքները
Ըստ ստեղծողների գաղափարի՝ նոր բրենդի տարբերանշանը «Ա» (Ադրբեջան) տառն է խորհրդանշում: Սակայն սոցցանցերի օգտատերերը մեծ մասամբ դրանում տեսան, ինչ ասես, բացի այդ տառից: Շատ ասոցիացիաներ անպարկեշտ էին: Սոցցանցերում բազմաթիվ ծաղրանկարներ հայտնվեցին, որոնք հասկանալի են միայն տեղացիներին:
Քննադատություն էր առաջացրել նաև կարգախոսը: Ընդհանուր միտքն այն էր, որ «Take another look» (այլ հայացքով նայել, ևս մեկ անգամ նայել) նախադասությունը հնչում է այնպես, կարծես Ադրբեջանն առաջին հայացքից չի կարող դուր գալ, և պետք է նրան ավելի ուշադիր նայել:
Բրենդը ներկայացնելիս Ադրբեջանական զբոսաշրջային բյուրոյի ներկայացուցիչներն ասել են, որ իրենց նպատակն «Ադրբեջանի ևս մեկ գեղեցկությունը բացահայտելն էր»: Միաժամանակ նրանք պատմել են միջազգային մրցաշարերի մասին, որոնք անցկացվելու են Ադրբեջանի տարբեր քաղաքներում մոտ ապագայում, և այն մասին, որ պլանավորում են բյուրոյի ներկայացուցչություն բացել Գերմանիայում, ԱՄԷ-ում, Ֆրանսիայում և մի քանի այլ երկրներում: