Ադրբեջանը՝ շախմատի աշխարհի չեմպիոն
Լուսանկարը՝ «Ազերթաջ» գործակալության
Ադրբեջանցի շախմատիստները հաղթել են Եվրոպայի թիմային առաջնությունում, որն անցկացվում էր Հունաստանի Կրետե կղզում:
Ադրբեջանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ուկրաինայի թիմի հետ և առաջնությունն ավարտել 14 միավորով:
Ռուսաստանի հավաքականը հաղթել է Գերմանիային և նույնպես հավաքել 14 միավոր:
Լրացուցիչ միավորներով առաջին տեղը զբաղեցրել է Ադրբեջանի հավաքականը: Ռուսաստանը երկրորդ տեղում է, Ուկրաինան՝ երրորդ:
Ադրբեջանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում հաղթող է ճանաչվել ևս երկու անգամ՝ 2009թ. և 2013թ.: