Աբխազիայում մահապատիժ է սահմանվել թմրանյութերի տարածման համար
Աբխազիայում օրենք է ընդունվել թմրանյութերի տարածման համար առավելագույն պատիժ սահմանելու մասին։ Այժմ առանձնապես խոշոր չափի թմրանյութերի շրջանառության համար ցմահ ազատազրկում կամ մահապատիժ է սահմանվում։
Օրենքն ուժի մեջ է մտնելու 2020թ-ի հունվարի մեկին։ Օրինագծի հեղինակ, պատգամավոր Դմիտրի Դբարայի խոսքով՝ «ուժային գերատեսչությունները ժամանակ ունեն օրենքի կատարմանը նախապատրաստվելու համար»։
•Մահապատիժը՝ որպես խորհդային ավանդույթ
•Ձևացնելով, թե այս ամենը մեր մասին չէ․ թմրամոլությունն Ադրբեջանում
Այս լուծումը կարող է բացառիկ համարվել, քանի որ Աբխազիայում 1993թ-ից մահապատժի մորատորիում էր գործում։ Այս պահին Աբխազիայում երեք ցմահ բանտարկյալ կա։
Հասարակությունում փոփոխությունները ոչ միանշանակ արձագանք ստացան․ գրեթե հավասար են կտրուկ միջոցի կողմնակիցներն ու հակառակորդները։ Տիպիկ մեկնաբանություններ․
«Ես կզարմանայի այս որոշումից, եթե մի քանի տարի առաջ մեր օրենսդիրներն աբորտները չարգելեին։ Այդ արգելքից հետո նրանք պարզապես Սաուդյան Արաբիա դառնալու ճանապարհն են բռնել»։
«Մեր երեխաներին սպանում են ամեն օր՝ նրանց կյանքերի հաշվին փող աշխատելով․ գուցե եթե մի-երկու թմրավաճառ զրկվի իր սեփական կյանքից, մյուսները խելք կհավաքեն և կվախենա՞ն»։
Հետխորհրդային տարածքում մահապատիժն օրենքով թույլատրված է միայն Բելառուսում, մյուս երկրները կամ հրաժարվել են մահապատժից, կամ մորատորիում են մտցրել։