Մոսկվա․ ծեծկռտուք հայերի և ադրբեջանցիների միջև, ինչո՞ւ։ Տեսանյութեր
Անցյալ գիշեր Մոսկվայում անցորդների և վարորդների վրա հարձակման մի քանի դեպք է գրանցվել։ Ըստ ոստիկանության տվյալների՝ ձերբակալվել է 25 մարդ։
Սոցցանցերում հաղորդագրություններ են հրապարակվում այն մասին, որ հարձակվածներն ադրբեջանցիներ են, տուժածները՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ։
Ենթադրյալ պատճառն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների սրացումն է։
Նման միջադեպեր են վերջերս գրանցվել նաև ԱՄՆ–ում և այլ երկրներում։ Այս տեսանյութում ներկայացված է Լոս Անջելեսում ծեծկռտուք հուլիսի 21-ին:
Ռուսաստանի հայերի միության անդամ Դավիթ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է, որ ադրբեջանցիները դանակով հարվածել են իրենց ծանոթին։
«Ընկերներ, առանց խուճապի և հիսթերիայի։ Պետք չէ միանգամից հարձակվել դեսպանատան վրա և մեղավորներ փնտրել։ Հավատացեք, բոլորը լարված են, բոլորը զբաղվում են, ոչ ոք անգործ նստած չէ։ Պետք չէ չստուգված տեղեկություններ տարածել, սա շատ կարևոր է։ Մեր ծանոթներից մեկին հարվածել են դանակով, մնացածը հստակեցվում է։
Մարյինո թաղամասը, Բրատիսլավսկայան և Լյուբլինոն ամբողջությամբ շղթայել է ՕՄՈՆ–ն ու Ռոսգվարդիան։ Բոլոր մեքենաները ստուգվում են։ Արդեն ձերբակալվածներ կան», — գրել է Տոնոյանը։
• Ո՞վ և ինչո՞ւ է սրել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Արդյո՞ք դա կարող էր Ռուսաստանը լինել
• Կարծիք։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հուլիսյան պատերազմ․ ի՞նչ է իրականում կատարվել և ի՞նչով է ավարտվել
• Սերբիայից Վրաստանի տարածքով Հայաստանին զենք մատակարարելու մասին․ եղե՞լ է, թե՞ ոչ
• Դրոշներ, կարգախոսներ և մրգեր․ ի՞նչն է հայ–ադրբեջանական կոնֆլիկտների առիթ դառնում արտասահմանում
Համացանցում մեծ տարածում է գտել տեսանյութը, որում մի խումբ տղամարդիկ հարձակվում են ավտոմեքենայի վրա, որն, ինչպես պնդում են, հայերի է պատկանում։
Ռուսաստանի հայերի միության տվյալներով՝ ձերբակալվածների թիվը հասնում է 50–ի։
Մոսկվայի ոստիկանությունը պնդում է, որ ձերբակալվածները 25–ն են, և չի մեկնաբանում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների սրացման հետ այդ միջադեպերի կապը։