Ֆլագմանը մահամերձ է
Ադրբեջանում ֆուտբոլային սեզոնը թեժանում է: Պրեմիեր-լիգայի 6 տուրերից հետո որոշվեցին չեմպիոնության համար պայքարի առաջին ֆավորիտները, միջակներն ու անհաջողակները: Վերջինների խմբին կարելի է դասել նաև երկրի ամենահին ու տիտղոսակիր ակումբը՝ Բաքվի «Նեֆթչին»:
Ֆլագմանի տենդը սկսվեց դեռևս նախորդ առաջնության կեսից: Թիմը մեկ սեզոնի ընթացքում 2 մարզիչ փոխեց, որից հետո անցավ սպորտային տնօրեն Վելի Գասիմովի վերահսկողության տակ: Մոսկվայի «Դինամոյի», իսպանական «Բետիսի» և պորտուգալական «Վիտորիայի» նախկինում հայտնի հարձակվող, մարզչական որոլտում հաջողություններ չունեցող Գասիմովը մի կերպ ավարտին հասցրեց նախորդ սեզոնը, անհաջող անցկացրեց Եվրոպայի լիգայի ամառային որակավորումը և նոր առաջնության սկզբին հասավ կիսաքանդ կոլեկտիվով: Այն, որ Գասիմովին մեծ խնդիրներ են սպասվում սեզոնի ընթացքում, հայտնի դարձավ դեռևս եվրագավաթների խաղերի ժամանակ: Այդ մասին էր գրում մամուլը, խոսում էին մասնագետները, բողոքում էին երկրպագուները, բայց ապարդյուն: «Նեֆթչիի» հավակնոտ, սակայն անփորձ մարզիչն ամեն անգամ խոստանում էր, որ թիմը կսկսի լավ խաղալ, «պարզապես տղամերին ժամանակ է պետք տալ»:
Արդյունքում ֆլագմանը փակուղում հայտնվեց, և «Գաբալային» 0:8 հաշվով նվաստացուցիչ կերպով պարտվելուց հետո ղեկավարությունը որոշեց արմատական փոփոխությունների դիմել:
Ի դեպ, ղեկավարության մասին: 2015թ-ի մարտից Ադրբեջանի գլխավոր ակումբի ղեկավարը Դիտորդ խորհուրդն է: Այդ կառույցը բոլոր թիմերին խորհուրդ է տրվել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կողմից, սակայն բնավ ոչ բոլորն են որոշել կառուցվածքային փոփոխություններ կատարել: «Նեֆթչին» հաճույքով գնաց այդ քայլին, և ակումբում տեղի ունեցող փոփոխություններին հետևելու համար տարբեր տարիքի, սոցիալական կարգավիճակ ունեցող և գործունեություն ծավալող 7 դիտորդ էր նշանակվել: Դիտորդ խորհուրդը գլխավորեց հայտնի ադրբեջանցի գրող Չինգիզ Աբդուլաևը, իսկ խորհրդի անդամներ հովանավորների կողմից ընտրվեցին ՈՒՀԱ-ի հայտնի մասնակից Բահրամ Բագիրզադեն, Պետական կոնսերվատորիայի ռեկտոր Ֆարհադ Բադալբեյլին, ֆուտբոլային վետերան Սամեդ Գուրբանովը, SOCAR-ի երկու ներկայացուցիչ և արդարադատության նախարարության մեկ պաշտոնյա: Մի խոսքով՝ լուրջ մարդիկ:
Սակայն դրանից թիմը չսկսեց ավելի լավ խաղալ: Եվ նույնիսկ ընդհակառակը: Դիտորդ խորհուրդը միանգամից իր վրայից գցեց թիմի արդյունքների պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ իր գործառույթը «լուրջ ու թափանցիկ հաշվետվություն վարող ակումբ կառուցելուն հետևելն ու վերահսկելն է»: Իսկ արդյունքների համար պետք է առաջին հերթին պատասխանատու լինեն գլխավոր մարզիչ Վելի Գասիմովը, գործադիր տնօրեն Էլնուր Մամեդովն ու նրա տեղակալ Մուբարիզ Խուդիևը: Արդյունքում, հենց վերջին երեքը քավության նոխազ դարձան «Գաբալայի» հետ նվաստացուցիչ խաղից հետո:
Նրանց փոխարինելու եկան նոր մարդիկ՝ նոր հավակնություններով ու վեհ խնդիրներով: Գործադիր տնօրեն դարձավ սպորտային շրջանակներում բացարձակ անհայտ 30-ամյա Էլնուր Էյվազովը, իսկ նոր սպորտային տնօրեն Օրհան Հուսեյնզադեի թեկնածությունն առանձնահաուկ ուշադրության է արժանի: Բաքվի՝ հետագայում ԱԶԱԼ վերանվանված «Օլիմպիկ» ակումբի փաստացի հիմնադիր, «Ստանդարտ» ակումբի փոխնախագահ և Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիայի միջազգային բաժնի նախկին պետը վերադարձել է ակտիվ ֆուտբոլային գործունեության, որը նա սկսել է 2000-ականներին: Նա հասցրել է նաև ՈՒԵՖԱ բանագնաց, ՖԻՖԱ հանձնակատար աշխատել, այդ պատճառով էլ նրա հետ ակումբում մեծ հույսեր են կապում:
Ափսոս սակայն, որ խորը ճգնաժամի ժամանակ երկու-երեք հոգու փորձի ու գիտելիքների վրա հույս դնելը կարող է բավարար չլինել: Արմատապես կազմը փոխել «Նեֆթչին» մինչև ձմեռ չի հասցնի, քանի որ նոր ֆուբոլիստների հայտի ժամկետը լրացել է դեռ օգոստոսի 31-ին, իսկ ուժեղ արտասահմանցի մարզիչ հրավիրելն իմաստ չունի, որովհետև հազիվ թե հաջողվի ինչ-որ լուրջ բան անել: Եվ իրոք, ի՞նչ է հնարավոր անել մի խումբ ֆուտբոլիստների հետ, որոնք այդպես էլ չկարողացան թիմ դառնալ: Արդյունքում ղեկավարությունը մարզչի պաշտոնում նշանակեց տեղացի մասնագետ Էլհան Աբդուլաևին, որը զուգահեռաբար Ադրբեջանի հավաքականում Ռոբերտ Պրոսինեչկիի օգնականն է:
«Նեֆթչին» նոր մարզչի գլխավորությամբ արդեն 3-ից երկու խաղ պարտվել է: Թիմն առաջնությունում 8 թիմից 7-րդ տեղն է զբաղեցնում: Մի խոսքով, իրավիճակն ավելի քան վիրավորական է: Բաքվեցիների նոր մարզիչն իրավացիորեն բողոքում է ֆուտբոլիստների պակասից. նրա դեբյուտային խաղում պահեստայինների նստարանին ընդամենը 4 խաղացող կար՝ 3 պաշտպան և մեկ դարպասապահ: Երկրորդին իրավիճակն ավելի բարեհաջող էր. իրենց շանսին վնասվածքներից վերակագնվելուց և առանց պայմանագրի ֆուտբոլիստ հրավիրելուց հետո արդեն 7 հոգի էր սպասում, սակայն դա նույնպես փրկություն չէր:
Ղեկավարությանն ու նախկին մարզչին դեռ շատ հարցեր կան տալու: Դժվար է բացատրել, թե ինչպես է թիմը ձևավորվել սեզոնից առաջ, ինչ չափանիշներով են ընտրվել ներկայիս ֆուտբոլիստները, ինչու են նրանք այդքան քիչ, ինչն է վերահսկել թիմի ներսում կատարվող գործընթացները: Դիտորդ խորհուրդը սովորականի պես ողջ պատասխանատվությունը գցեց արդեն աշխատանքից ազատված աշխատակիցների վրա, իսկ նրանք պարզապես ստվերում սպասում են, թե երբ է այս ասմուկը դադարելու:
Այսպես թե այնպես, այսօր «Նեֆթչին» մի խաղալիք է հիշեցնում, որն ընկել է կամակոր երեխաների ձեռքը: Նրանք այն հատակին են գցում, խլում միմյանցից, յուրաքանչյուրը ձգտում է այն իր ձեռքերում մյուսներից երկար պահել: Սակայն հոգ չի տանում նրա համար: Ոչ ոք չի մտածում, որ դա թանկարժեք խաղալիք է, որը կարող է կոտրվել նման վերաբերմունքից: Եթե անգամ դա տեղի էլ չունենա, ապա վաղ թե ուշ այն արդեն անպետք կլինի: Կամ երեխաները կմեծանան, կամ խաղալիքը կհոգնեցնի: Այսպիսով, ադրբեջանական ֆլագմանին մնում է միայն սպասել և հուսալ, որ խաղալիքով կդադարեն խաղալ: Եվ որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ:
Հրապարակվել է 05.09.2016