Օսական գյուղերը պաշտպանվում են գայլերից
Զնաուրի շրջանի Ձագին գյուղի բնակչին տուն վերադառնալիս շրջապատել էր գայլերի ոհմակը: Նրան հաջողվել է փրկվել միայն շնորհիվ հետը ունեցած որսորդական հրացանի:
Ձագինը խուլ ու լքված գյուղ չէ, ինչպես կարելի էր մտածել, այն մոտ հարյուր բնակիչ ունի: Իսկ ամեն տնտեսությունում կովեր, ոչխարներ, խոզեր ու հավեր կան:
Անասունների վրա հարձակումներն այսպիսի աշխույժ գյուղում գրեթե սովորական են դարձել, նման դեպքեր հաճախ են լինում, հատկապես ձմռանը:
Գայլերի քանակությունը վերջին տարիներին նկատելիորեն աճել է: Երկրաբանության, էկոլոգիայի և բնական ռեսուրսների բաժնի պետ Յուրի Գազաևը ենթադրում է, որ այսօր հանրապետությունում 200-ից ոչ պակաս գայլ և կրկնակի ավելի բորենի կա:
“Գիշատիչների քանակության ավելացումը մեծ մասամբ կախված է այսպես կոչված հիբրիդացման գործընթացից: Այսինքն հիմա հաճախ են գայլերն ու շները զույգավորվում: Պատերազմից հետո շատ անտուն շներ են մնացել, որոնք վայրի են դարձել և զույգավորվում են գայլերի հետ:
Այդ պատճառով էլ գայլերը ձագեր են ունենում ոչ թե տարին մեկ, սովորականի պես, այլ տարին երկու անգամ: Վերջերս գայլերի քանակն աճել է հատկապես Զնաուրի շրջանում, որտեղ կյանքի համար ամենաթեթև պայմանները կան. այստեղ անասուններն ավելի շատ են և լանդշաֆտն ավելի հասարակ՝ գայլը որսի հետևից հարթավայրում ավելի հեշտ են վազում, քան լեռնային տեղանքում:
Գյուղերի վրա հարձակումները մեծ մասամբ կապված են առատ ձյան հետ, որը ստիպել է գայլերին ձնով պատված անտառից դուրս գալ որսի:
Յուրի Գազաևը ինքը մի անգամ քիչ է մնացել գայլի բաժին դառնա.
“Ամռանը Զնաուրի շրջանի Մալդա գյուղի շրջակայքում ես գայլերի ոհմակին էի հետևում. գայլերն այնտեղ հարձակվում էին տների վրա: Հրաշքով եմ փրկվել, ոհմակը որոշել էր ինձնով ընթրել: Բայց ես ամեն դեպքում կարողացա երեքին սպանել:
Հարավային Օսիան գիշատիչների վերացման հատուկ ծրագիր է ընդունել, այն ինչ սովորական ժամանակ որսագողություն կհամարվեր, այժմ ողջունվում է. էգ գայլ սպանելու համար որսորդին 2000 ռուբլի են վճարում, որձ գայլ՝ 1500 ռուբլի, գայլուկների, բորենիների և այլ ավելի մանր գիշատիչների համար՝ 1000 ռուբլի: Վերջին ամիսներին տասնյակ գիշատիչներ են վերացվել, սակայն գյուղերի վրա հարձակումները չեն դադարել:
Կորնիս գյուղի բնակիչ Բատրաձ Խասիևը հրաշքով է փրկել իր անասուններին գիշատիչներից:
“Գիշերվա կեսին շները սկսեցին ոռնալ, մինչ ես տնից դուրս կթռչեի, բորենիները հարձակվեցին հորթերի վրա: Ես առաջին անգամ էի այդքան մեծ բորենիներ տեսնում, — պատմում է Խասիևը:
Գիշատիչի կծելուց հետո կենդանու միսն ուտել չի լինում. կարելի է վարակվել կատաղությամբ:
Հարավային Օսիայում կարծում են, որ գիշատիչների չափազանց մեծ քանակությունից ազատվելը նաև էկոլոգիական նշանակություն ունի: Նրանց մեծ քանակությունը գրեթե անխուսափելիորեն էկոլոգիական դիսբալանսի է բերում:
“Նապաստակը Հարավային Օսիայում հազվադեպ հանդիպող կենդանի է դարձել, — ասում է Յուրի Գազաևը, — գայլերը ոչնչացնում են եղնիկներին: Ես 50 տարվա որսորդ եմ և սովոր եմ հետևելու գիշատիչների դեմ պայքարին: Եթե այն տարվի այս տեմպերով, որը հիմա մեր ծրագրով է նախատեսվում, ապա ժամանակի ընթացքում նապաստակների, ենիկների քանակի դիսբալանս չենք ունենա: