Քոչսերֆինգ, երեկույթներ, շաբլոնների անտեսում
Մեկնել արտասահման և ոչ մի դրամ չվճարել հյուրանոցի համար, ապրել քո հետաքրքրությունները կիսող ընկերոջ տանը, ում սակայն կյանքում առաջին անգամ ես տեսնում, քոչսերֆինգ է՝ նոր ուղղություն զբոսաշրջության մեջ:
Քոչսերֆերների խոշորագույն ցանցը (couchsurfing.com)-ը բացվել է 2003թ-ին: Սակայն քոչսերֆինգը մեր տարածաշրջանում տարածվեց միայն 5 տարի առաջ:
Միտքն այն է, որ դուք այդ ցանցում գրանցվածներին առաջարկում եք ձեր բնակարանը, նշում եք դրա պարամետրերն ու սահմանափակումները (օրինակ, որ չեք ընդունում երեխաներով, կենդանիներով և ծխող հյուրերի): Գրում եք, թե որ օրերին կարող եք ընդունել նրանց կամ նշում, որ դեռևս չեք ընդունում: Եվ արտասահման մեկնելիս կարող եք նախօրոք գտնել քոչսերֆերի և առանց վճարի մնալ նրա տանը:
Բաքվի համար դա հատկապես արդիական է, քանի որ էժան հյուրանոցներ ու հոսթելներ չկան: Բացի այդ, աշխարհում անհատական զբոսաշրջությունն ավելի ու ավելի ակտուալ է դառնում: Այն փոխարինելու է գալիս մեծ ավտոբուսներին, որոնք զբոսաշրջիկներին միշտ նույն հուշարձանների ուղղությամբ են տանում:
Couchsurfing.com-ը հատուկ ուշադրություն է դարձնում մասնակցիների անվտանգությանը, անձի, հասցեի և մասնակցի հուսալիության հաստատման հատուկ համակարգ կա, որպեսզի հյուրընկալությունն ու անվճար բնակարանի փնտրտուքը վտանգավոր ավանտյուրայի չվերածվի:
Ինչո՞ւ են մարդիկ քոչսերֆինգն ընտրում: Արտասահման մեկնելու մասով ամեն ինչ հասկանալի է: Սակայն ի՞նչ մտածել նրանց մասին, ովքեր իրենց բնակարանն են տրամադրում:
«Ինձ համար դա անգլերենս կատարելագործելու և պարզապես շատ հեռու երկրներից մարդկանց հետ ծանոթանալու լավ հնարավորություն է, որտեղ ես, հնարավոր է, երբեք չեմ լինի», — ասում է Այսելը:
Բացի այդ, բաքվեցի քոչսերֆերները երեկույթներ են կազմակերպում: Նախկինում դրանք շաբաթը մեկ էին տեղի ունենում, իսկ հիմա՝ ավելի հազվադեպ:
«Շատ հետաքրքիր բաներ են տեղի ունենում, երբ տարբեր երկրների երիտասարդները հավաքվում են միասին լավ ժամանակ անցկացնելու, — ասում է Այսելը: Օրինակ, քոչսերֆերների հանդիպումներից մեկի ժամանակ ծանոթացա իտալացիների խմբի հետ: Հետո ընկերացանք և գրեթե ողջ ամառն իրար հետ անցկացրինք. գնացինք ծով, հավաքվում էինք միմյանց տներում, թեմատիկ երեկույթներ էինք կազմակերպում: Մեկը պիցայի էր հրավիրում, մյուսը մեկնում էր, և մնացածը նրան ճանապարհում էին: Ոմանք Բաքու էին գալիս փորձաշրջան անցնելու և ամիսներով մնում էին, իսկ ոմանք գալիս էին մեկ շաբաթով որպես զբոսաշրջիկ, և միայն քոչսերֆինգի հաշվին մենք կարողանում էինք գտնել միմյանց և կարծես ցանց ստեղծել»:
Քոչսերֆերը ստիպված է արտասահմանցիների մասին իր պատկերացումները մի կողմ դնել և հաճախ զարմանալ: «Հիշում եմ՝ մի անգամ հոլանդացու հետ ծանոթացա, ով 40 երկրներում էր եղել, սակայն սիրած երաժշտության մասին հարցին պատասխանեց ԴԴՏ և «Լենինգրադ»», — պատմում է Այսելը:
Մեր մասին շաբլոնները նույնպես չկայացած են: «Գրեթե բոլոր հյուրերից նույն բանն եմ լսել. Մեր երկրի փիարված կերպարի և իրական պատկերի անհամապատասխանություն: Զարմանում էին, թե որքան վատ են ապրում բանկչության որոշ շերտեր, այն դեպքում, երբ մենք ունենք և ռեսուրսներ, և միջոցներ: Իսկ այն, ինչ բոլորին դուր էր եկել, մեր խոհանոցն է և մրգերի բազմազանությունը: Բացի այդ՝ քաղաքների միջև փոքր տարածություններն ու այն, որ հանգստյան օրերին կարելի է բնության գրկում անցկացնել, հարևան քաղաք գնալ՝ ծախսելով նվազագույն ժամանակ և փող»:
«Ես հյուրեր սիրում եմ, ինձ դուր է գալիս նոր մարդկանց ճանաչել, սիրում եմ շփումը, — ասում է Ալեքսանդրան: — Իմ բնակարանը մեծ է՝ 4 սենյակ, ճիշտ է, բոլորը զբաղված են ընտանիքի անդամներով: Հյուրերիցս մեկն ինձ հետ մի սենյակում էր մնում, մերթընդմերթ սենյակներից մեկը ազատ էր լինում, այդտեղ միշտ ծաոթներիցս մեկն ապրում էր: Ես սովոր եմ դրան»:
Քոչսերֆինգը միշտ հետաքրքիր դեպքեր են: «Մի հյուրի հիշեցի, երիտասարդ տղա էր Պետերբուրգից: Նա ոչ մեկին չէր վստահում, օրինակ, անձնական իրերը չէր թողնում սրճարանի սեղանին: Վախենում էր, որ կգողանան: Գուցե իմ բախտը միշտ բերել է, սակայն ինձ թվում է, որ մեզ մոտ այդպիսի բան չկա, որ սրճարանի սեղանից ինչ-որ բան գողանան:
Նա ուսապարկը հետը զուգարան տարավ նույնիսկ, շատ զվարճալի էր, իսկ ես հեռախոսս սեղանին էի թողել և գնացել, հետո վերադարձանք, տեսնենք՝ հեռախոսս սեղանին նույն տեղում դրված է»:
Պետերբուրգցուն ամենից շատ դուր չէր եկել երթևեկելու ձևը: Իսկ մնացած ամեն ինչով հիացած էր՝ գներով, ինչ-որ մանրուքների որակով, օրինակ, էժան վերնաշապիկների կամ անցումից գնված կոշիկի թելերով, նույն տեղից գնված ինչ-որ հողաթափերով, էժան սպորտային պայուսակով:
Եվ իհարկե գաստրոտուր ենք անցկացրել, սակայն ինձ չհաջողվեց նրան հյուրասիրել այն ամենն, ինչ պլանավորում էի: Սակայն այն, ինչ հասցրի, նա երևի երազում է տեսնում մինչև հիմա, հատկապես՝ կաթնամթերքն ու քաղցրավենիքները՝ շեքերբուրան, փախլավան: Նա հիացած էր էժան կապով, էժան ինտերնետով, էժան տրանսպորտով:
Բացի այդ, շատ հուզիչ էր, երբ մենք զբոսնում էինք Շելալեի այգում երեկոյան և բարձր ինչ-որ բան քննարկող տղաների կողքով էինք անցնում, և նա սկսեց իմ մյուս կողքով քայլել, որ կողմից տղաներն էին: Ես միշտ կարծում եմ, որ նման ուշադրությունն այնքան էլ բնորոշ չէ սառը արտասահմանցիներին, որտեղից էլ որ լինեն նրանք»:
Շփման մշակույթի տարբերությունները կարող են լարել քոչսերֆերին: «Ինձ անտանելի շփոթեցնում էին գրկախառնությունները հանդիպելիս և բաժանվելիս: Ես այնպիսի տպավորություն ունեի, որ բոլորը մեզ են նայում, — ասում է Ալեքսանդրան: — Նրա համար դա սովորական բան է, իսկ ինձ համար՝ անասելի անպարկեշտ»:
Հիմնական մոտիվը սեփական ճամփորդությունների ժամանակ ծախսերի մինիմիզացիան էր: Միաժամանակ Մուրադը սկսեց իր բնակարանում հյուրեր ընդունել:
«Իմ առաջին հյուրերը երկու գերմանացի և մեկ ավստրիացի էին՝ բոլորը հեծանիվներով: Մենք հանդիպեցինք բուլվարում և ինչ-որ կերպ պետք էր իմ տուն հասնել, մի խոսքով, ես եղբորս խնդրեցի, որ ինձ մեքենայով տանի, իսկ նրանք հեծանիվներով մեքենայի ետևից գալիս էին: Հետաքրքիր էր տեսնել զարմացած վարորդների, ոստիկանների և պարզապես անցորդների դեմքերը: Բակում նրանք միանգամից աղմկոտ երեխաների ուշադրության կենտրոնում հայտնվեցին»:
Մուրադի դեպքում այն դրականը, որը նշել էին զբոսաշրջիկներն Ադրբեջանի մասին հետևյալն էր՝ ծովը, մրգերը, մարդիկ, երաժշտությունը, գները, ոստիկանները, երթևեկությունը, հագուստի խստությունը:
Ջամիլը 6 տարվա ընթացքում մոտ հարյուր քաուչսերֆերների է ընդունել: Ինչպես հաճախ լինում է, զբոսաշրջիկները գալիս են այն վայրեր, որտեղ տեղացիները երբեք չեն գնում. «Ինձ համար հետաքրքիր էր տարբեր մարդկանց հանդիպելը, նրանց հարազատ քաղաքը ցույց տալը և այն կրկին բացահայտելը: Քոչսերֆերների հետ առաջին անգամ ես այցելեցի ցեխային հրաբուխներ, եղա Լագիչում և Խընալիգում»: ԱՄՆ-ից եկած լրագրողներից նա իմացել էր տանկերի գերեզմանի և Լենինի կիսանդրու մասին, որոնք Սանգաչալա ավանի մոտ են գտնվում: «Մեզ հետ էին նաև Անգլիայից, Ավստրալիայից և Լիտվայից ճանապարհորդներ, — ասում է նա: — Մեքենան թողեցինք բենզալցակայանում և ցանկապատի անցքով մտանք ինչ-որ արտադրական գոտի: Հետո ամերիկացին կոտրտված ռուսերենով անվտանգության աշխատակիցներին բացատրեց, որ Լենինի գլուխն ենք փնտրում: Լենինին չտեսանք, նրան արդեն պահեստ էին տարել: Սակայն նա այնտեղ էր: Իսկ տանկերի գերեզմանը գտանք, սակայն քիչ էր մնացել շները կծեին մեզ»:
Հյուրերին դուր է գալիս բաց լինելը, մարդկանց էմոցիոնալությունը, հյուրասիրությունը: Թարմ միրգ ու բանջարեղեն՝ հենց փողոցում, տնից երկու քայլ այնկողմ:
Դուր չէր գալիս, որ շատ դժվար է վիզա ստանալը, որ էժան հոսթելներ չկան և որ «մարդիկ պլշած նրանց են նայում»: «Մի անգամ իմ քոչսերֆերին տարան ազգային անվտանգության նախարարություն, որովհետև նա իր տեսախցիկով այնտեղ զբոսնում և նկարում էր շենքը: Նա ամեն ինչ պատմեց, ինչպես կար: Նույնիսկ իմ հեռախոսահամարն էր թողել»:
Հրապարակվել է 09.07.2016